Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են այդպես էլ չգաղտնազերծված հայ-ամերիկյան երեք երկկողմ արձանագրություններին, որոնցից մեկով սահմանվում է «Թրամփի ուղու» կարգավիճակը, նաև՝ Ալիևի նոր սպառնալիքներին, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայմանին, և այդ ամենին՝ պաշտոնական Երևանի քար լռությանը։
Հայաստանյան քաղաքական շրջանակներն ու փորձագիտական համայնքը շարունակում են ակտիվորեն քննարկել Փաշինյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ ու հատկապես հանդիպումը փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Արդեն երկու օր է, ինչ համացանցը քննարկում է Սպիտակ տան գրասենյակներից մեկում՝ թափթփված գրասեղանի ու ամերիկյան դրոշների առջև, Փաշինյանի ու Վենսի ոչ պաշտոնական լուսանկարը։
«Որքանով ինձ է հայտնի, այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում ամերիկյան կողմը դեռևս չունի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի առաջիկա այցին ԱՄՆ։
«Այն, ինչ ՀՀ-ն ստորագրել է ԱՄՆ-ի հետ, ռազմավարական դաշնակցություն չէ, հետևաբար՝ դրանով ԱՄՆ-ը ՀՀ-ին երաշխիքներ չի տալիս»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Թրամփի նախագահության օրոք հայ-ամերիկյան հարաբերություններին։
Հունվարի 20-ին տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի հանդիսավոր երդմնակալության արարողությունը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում։ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ երկրորդ անգամ. նման աննախադեպ երևույթ ամերիկյան քաղաքական պատմության ընթացքում գրանցվել էր ևս մեկ անգամ, սակայն շատ ավելի վաղ շրջանում։
Հայաստանում շարունակվում է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության վերաբերյալ բուռն քննարկումը: Սակայն, մի կարևորագույն չափիչ ու բաղադրիչ դուրս է մնում այդ քննարկումներից, հայ-ամերիկյան օրակարգի, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության օրակարգերի վերաբերյալ քննարկումներից, այն է՝ տնտեսությունը:
Կարևոր է ոչ թե այն, թե ինչ է ստորագրվում, այլ թե ինչ է այն ենթադրում․ ԱՄՆ-ն ՀՀ-ից կպահանջի միանալ պատժամիջոցների երրորդ երկրների դեմ․ Լավրովը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին
Թրամփի վերընտրությունից հետո արդեն երկրորդ անգամ Փաշինյանը Թրամփին փորձում է տեղեկացնել, թե որտեղ են հասել ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները դեմոկրատ Բայդենի պաշտոնավարման օրոք։
Հարիսը դեռ որևէ հրապարակային հայտարարություն չի արել, թեև նա նախատեսում էր ելույթ։ Արևմտյան մամուլը գրում է, որ Հարիսի շտաբում խլացրել են հեռուստացույցների ձայները և այն փոխարինել երաժշտությամբ այն բանից հետո, երբ CNN-ի հյուրն ասել է, որ այս երեկոն «ավելի շատ նման է 2016-ին, քան 2020-ին», ինչը ենթադրում է, որ Թրամփի հաղթանակն ավելի սպասելի էր:
Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն առաջ մղելու մի քանի անհաջող փորձերից հետո ԱՄՆ-ը նոր՝ բարձրաստիճան, կոնկրետ նախաձեռնությամբ է հանդես գալիս Ջո Բայդենի անունից, որը, թերևս, կդառնա վերջինն այս վարչակազմի պաշտոնավարման ժամանակաշրջանում։
«Ես դա չէի համարի, որ ազդելու է Հարիսի թիմի արտաքին քաղաքականության վրա, չեմ կարծում, որ Հարիսի թիմի արտաքին քաղաքականությունը լինելու է այնպիսին, ինչպիսին Բայդենինն է, ընդհանուր շատ գծեր կլինեն, սակայն լինելու է այլ թիմ, այլ վարչակարգ և այլ արտաքին քաղաքականություն»։
«Ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է»,- այս մասին այսօր հայ-ամերիկյան համաժողովի շրջանակում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության գծով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի կենտրոնում ոստիկանության գործադրած բռնությանը խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Երևանում հունիսի 11-ին կայացավ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որն ամերիկյան կողմից գլխավորեց փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։