Դա սահմանազատում չէ․ նոր պատերազմի ռումբերն են․ չի կարող մեկի սահմանն անցնել մյուսի պատուհանի տակով. Սամվել Նիկոյան
«Սահմանազատումը ևս միջազգային սկզբունքներ ու նորմեր ունի,- արձագանքելով վերջին գործընթացներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ մանրամասնելով,- Եթե սահմանն անցնում է դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա, դա սահմանազատում չէ, եթե սահմանազատման հետևանքով ռազմավարական բոլոր բարձունքները հայտնվում են ինչ-որ մի կողմի իշխանության տակ, դա սահմանազատում չէ․․․ Դրանք նոր պատերազմների թաքնված ռումբեր են»։
Սամվել Նիկոյանը շեշտեց՝ սահմանազատումը պետք է ունենա այնպիսի տրամաբանություն, որ սահմանին մոտ ապրող բնակչությունն ունենա կենսագործունեության հնարավորություն։
«Չի՛ կարող մեկի սահմանն անցնել մյուսի պատուհանի տակով․ միջազգային իրավունքը դրա մասին հստակ ձևակերպումներ ունի։ ՄԱԿ-ի ամբիոնը հենց դրա համար է, որ էլի՛ խաղաղության մասին խոսելով՝ առաջ մղեն այդ սկզբունքները»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում