Բաժիններ՝

2023 թվականին գրանցված ընկերությունը 16 միլիոն դրամով Երևանի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ կնկարահանի

Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ընթացակարգով մշակութային միջոցառումների իրականացման ծառայություններ է ձեռք բերել «Փիքարտիքս» ՍՊԸ – ից: Նախօրեին կնքված պայմանագրի գինը 16 միլիոն դրամ է:

Պայմանագրի համաձայն՝ այս գումարի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար, «Երևանի մասին պատմող խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի արտադրություն» ծրագրի շրջանակներում կնկարահանվի «Լիֆտ» պայմանական խորագրով կարճամետրաժ ֆիլմ: Ըստ տեխնիկական բնութագրի՝ ֆիլմը պետք է լինի առնվազն 15 րոպե տևողությամբ:

Այս ընկերությունը, որին վստահվել է Երևանի մասին պատմող ֆիլմի նկարահանումը, պարզվում է, ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հուլիսին:

ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Անահիտ Զաքարյանին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս