Իսրայելը բացել է օդային տարածքը
Իսրայելի իշխանությունները բացել են երկրի օդային տարածքը, որը փակվել է Իրանի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի օդանավակայանների վարչությունը։
«Անվտանգության ծառայությունների ցուցումների համաձայն՝ առավոտյան ժամը 07:30-ի դրությամբ Իսրայելի Պետության օդային տարածքը բացվել է, Բեն Գուրիոն օդանավակայանը վերսկսել է աշխատանքը»,- ասվում է հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում է Ynet պորտալը։