Բաժիններ՝

Գազարով ու մանգոյով աղցան

Բաղադրիչները՝

  • 500 գ գազար
  • 2 հատ մանգո
  • 1 ճ.գ. կիտրոնի հյութ
  • 1 թ.գ. շաքարավազ
  • 4 ճ.գ. թթվասեր
  • 1/8 թ.գ. կարմիր չիլի պղպեղ
  • 1 փունջ կանաչ սոխ
  • աղ

Պատրաստման եղանակը

Գազարը տաշեղների ձևով կտրատեք:

Մանգոն կիսեք, կորիզը հանեք, պտղամիսը տաշեղաձև կտրատեք:

Կարդացեք նաև

Մանգոն ու գազարը խառնեք: Կիտրոնի հյութը խառնեք շաքարավազի հետ, խառնուրդը լցրեք գազարի ու մանգոյի վրա:

Թթվասերը խառնեք աղի ու չիլի պղպեղի հետ:

Մատուցելիս աղցանի վրա լցրեք թթվասերի խառնուրդն ու ձևավորեք մանր կտրտած կանաչ սոխով:

Որպեսզի կիտրոնի հյութը հեշտությամբ քամեք, նախապես այն մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս