Թուրքիան 3-րդ տեղում է Ռուսաստանի առևտրային գործընկերների շարքում

Ռուսաստանի դաշնության մաքսային վարչությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց հետ 2023-ին ՌԴ-ն ամենաշատն է առևտուր իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Ռուսաստանի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 710.1 մլրդ դոլար:

Այս ցուցանիշի 51 տոկոսը ձևավորվել է ասիական երկրների, իսկ 23 տոկոսը՝ եվրոպական երկրների հետ առևտրի արդյունքում:

ՌԴ-ի համար 2023-ին ամենախոշոր առևտրային գործընկերը եղել է Չինաստանը: Առևտրաշրջանառության ծավալը կազմել է 240.1 մլրդ դոլարի:

Չինաստանին 64.9 մլրդ դոլարով հաջորդել է Հնդկաստանը, ապա 56.5 մլրդ դոլարով՝ Թուրքիան:

Ռուսաստանը համեմատաբար մեծ ծավալով առևտրաշրջանառություն է ունեցել նաև Բելառուսի, Ղազախստանի, Հարավային Կորեայի և Գերմանիայի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս