Հայաստանն ադրբեջանական բանակի ողնաշարը մեկընդմիշտ ջարդելու հնարավորություն ուներ 2020թ․ նոյեմբերի 8-ին, որն իշխանությունները չարեցին. Աբրահամ Գասպարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ  Աբրահամ Գասպարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ադրբեջանն ամբողջությամբ անցել է ռեալ պոլիտիկի բոլոր դրույթների կիրառմանը։ Այստեղ 3 կոմպոնենտ կա՝ քարտեզագրումը՝ թուրքական աշխարհում իր դերակատարումն ամրապնդելու առումով, արևմտյան հարթակներից դուրս գալն ու միանգամից ռուսական ազդեցության գոտում հայտնվելը, նախագահական ընտրություններում 90% և ավելի ձայն ստանալը՝ Հայաստանի հետ բանակցություններում առավել կոշտ դիրքերից հանդես գալու համար։ 
  • Մունետիկները Երևանից մի հատ դատարկ թուղթ են տանում, որի վրա Ալիևը մի հատ մեծ X (խաչ) է քաշում։ Փետրվարին հանդիպում կլինի, որի ժամանակ կքննարկվի Ադրբեջանին հանձնվելիք 8 գյուղերի, դրա հետ կապված լոգիստիկ խնդիրների հարցը։ Օրակարգը թելադրում է Ադրբեջանը, բայց ազդանշանը գալիս է Երևանից։ 
  • Ակնհայտ է, որ Հայաստանը ժամանակ է ձգում, հատկապես, եթե հաշվի առնենք Ռուսաստան-Ուկրաինա ճակատից եկող ազդակները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները սպասում են Արևելք-Արևմուտք բանակցությունների ավարտին։ 
  • Պարզից էլ պարզ է, որ ՀՀ իշխանությունների կողմից բանակցվում է մի բան, հայտարարվում՝ մեկ այլ բան։ Դա է պատճառը նաև, որ 3 պաշտոնյաներ տարբեր բաներ են ասում միևնույն հարցի վերաբերյալ։ 
  • Եթե Հայաստանում փոխվի իշխանություն, որն առաջ կտանի իր ազգային օրակարգը, շատ հնարավոր է, որ եվրոպական հարթակները կրկին վերադառնան Արցախի ինքնորոշման հարցին։ 
  • Հարցն այն է՝ կկարողանա՞ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին համոզել, որ անվտանգային առումով իր կարիքն ունի։ 
  • Ալիևի բոլոր քայլերը կանխատեսելի եննրա մեսիջները նախ ուղղված են Հայաստանի ներքին լսարանին, Նիկոլ Փաշինյանի հանդեպ ատելություն բորբոքելուն, դրանից բխող ռևանշի մասին խոսակցություններին, ապա դրանք չեզոքացնելուն ու կրկին Փաշինյանին փրկելուն։ «Ռևանշ» տերմինի օգտագործումն Ալիևի և Էրդողանի կողմից պատահական չէ։ Աշխարհի ուղեղային կենտրոններում «ռևանշ» բառն ասոցացվում է անցյալ դարի բեղավորի՝ Հիտլերի հետ։ Սա նացիֆիկացիայի ադրբեջանական տարբերակն է։ 
  • Շատերը ծաղրում են Բաթումի պայմանագիրը, սակայն այդ փաստաթուղթը Հայաստանի 1600-ամյա պետականության բացակայությունից հետո առաջին փաստաթուղթն էր, որով քեզ ցեղասպանողը ճանաչում էր քո պետական միավորի գոյությունը, թեկուզև 10.000 քկմ տարածքով։ 
  • 4 ժամ տևող Ալիևի հարցազրույցի ժամանակ կարմիր թելով անցնում էր հետևյալ միտքը՝ ինչ արել ենք, լավ ենք արել, Թուրքիան մեր մեջքին է ու մեզ երբեք մենակ չի թողնի։ 
  • Այս պահին Ադրբեջանում իշխանափոխության վտանգ չկա, բայց ցանկացած ժամանակ կարող է կոնտր-էլիտաների միջոցով դա տեղի ունենալ։ 
  • Այնպես չէ, որ ԱՄՆ-ը թշնամական վերաբերմունք ունի Իրանի նկատմամբ։ ԱՄՆ-ը շատ պրագմատիկ արտաքին քաղաքականություն է վարում։ Իրանի նավթագազային հսկայական պաշարներն ամերիկյան տնտեսական էլիտաների հետաքրքրության շրջանակում են, ու նրանց սրտով այնքան էլ չէ, որ դրանց նկատմամբ շատ վաղուց հավակնություններ են ներկայացրել Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։ Այնպես որ, չի բացառվում, որ ԱՄՆ-Իրան պայմանագիր կնքվի։ Այն, ինչ ստացվում է Իրանի մոտ, ոչ մեկի մոտ չի ստացվում, որովհետև Իրանում կրոնական, քաղաքական ու տնտեսական էլիտաների համագործակցությունը շատ բալանսավորված է։

Կարդացեք նաև

  • Մի պետություն, որը կարողանում է Իրաքի նման պետությանը թելադրել, թե այնտեղ ինչ բնույթի իշխանություն է ուզում տեսնել, հստակ մեսիջ է աշխարհին, այդ թվում՝ նաև Ադրբեջանին։ Այնպես չէ, որ Իրանը պատերազմ է ուզում․ նա միշտ խուսափում է պատերազմից, եթե դա հնարավոր է։ 
  • Ցավոք սրտի, միջազգային հարաբերություններում Հայաստանը դիտարկվում է ոչ թե՝ որպես գործընկեր, այլ՝ բուֆեր։ Սա շատ վատ է, որովհետև եթե դու բուֆեր ես, դու կարող ես քեզնից վտանգ ներկայացնել։ Նայեք՝ ինչ արեցին Սիրիայի հետ, որովհետև Սիրիան արդեն բուֆեր էին դարձրել։ 
  • Չմոռանանք, որ մենք մի ժողովուրդ ենք, որն իր ձեռքով Մխիթար Սպարապետ է սպանել։ 
  • Ցավոք սրտի, այս իշխանություններին թվում է, թե Իրանին ու Ռուսաստանին թասիբի գցելով, որ՝ այ, տեսեք, կգնանք Արևմուտք, այնպես կանեն, որ անխուսափելի պատերազմում այս երկրները մեզ կպաշտպանեն։ 
  • Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի առաջ խնդիր էր դրել մինչև 2023թ․ դեկտեմբեր ստորագրել բաղձալի փաստաթուղթը։ Չստացվեց։ Երևանի ընտրություններով լեգիտիմության հարց չլուծվեց, և հիմա Արևմուտքը լեգիտիմության մյուս փաստաթուղթն է ուզելու Նիկոլ Փաշինյանից՝ արտահերթ ընտրությունների տեսքով… Բա ինչո՞վ են գնալու «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ 
  • Իսկ չե՞ք մտածում, որ Նիկոլ Փաշինյանն անվտանգության երաշխիքներ է ստանալու Հայաստանի ներսից։ 
  • Շատ բան չբացահայտեմ, ես դա տեսել եմ, բայց Հայաստանն ադրբեջանական բանակի ողնաշարը մեկընդմիշտ ջարդելու հնարավորություն ուներ 2020թ նոյեմբերի 8-ին, որն այս իշխանությունները չարեցին։
  • Մենք երրորդ համաշխարհային պատերազմում ենք, կիբեր պատերազմում, տեխնոլոգիական պատերազմում, և խոսքը գնում է ոչ թե որևէ պետության վերացման, այլ տեղեկատվական պատերազմում պետության անջատման մասին։

  • Ժողովրդի հետ պետք է աշխատել։ Ժողովրդի հետ չեն աշխատում ԱԺ-ում հայտարարություններ անելով․ պետք է գնալ գյուղեր, պատրաստ լինել թթու խոսք լսելու։ Օրակարգ է պետք: Իսկ քաղաքական օրակարգ թելադրողը քաղաքական ընդդիմությունը պետք է լինի։ Ժողովուրդը պետք է խոսի այդ օրակարգի մասին, ոչ թե ցնցուղի, կախիչի ու իշխանության թելադրած այլ օրակարգերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս