Իսպանիայի հավաքականը հրապարակել է ԱԱ-2026-ի խաղահամարները
Իսպանիայի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Երկուշաբթի օրը Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է այն խաղահամարները, որոնցով ֆուտբոլիստները հանդես կգան սպասվող Մունդիալում։
ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ մրցաշարի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստները պետք է կրեն 1-ից մինչև 26 համարի մարզաշապիկներ։
«Կարմիր ֆուրիայի» խաղացողների համարներն ունեն հետևյալ տեսքը.
Ռայա
Պուբիլ
Գրիմալդո
Էրիկ Գարսիա
Լյորենտե
Մերինո
Ֆեռան Տորես
Ֆաբիան Ռուիս
Գավի
Օլմո
Երեմի Պինո
Պոռո
Ժոան Գարսիա
Լապորտ
Բաենա
Ռոդրի
Նիկո Ուիլյամս
Սուբիմենդի
Յամալ
Պեդրի
Օյարսաբալ
Կուբարսի
Սիմոն
Կուկուրելյա
Մունյոս
Բորխա Իգլեսիաս
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականն ուժերը կչափի Կաբո Վերդեի, Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի ազգային ընտրանիների հետ։



