Բաժիններ՝

Մետե Ֆրեդերիկսենին հաջողվել է կոալիցիա կազմել Դանիայի կառավարությունը ձևավորելու համար

Դանիայի վարչապետի պաշտոնակատար Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիա ստեղծելու մասին, որը նրան թույլ կտա առաջիկայում թագավորին ներկայացնել իր նոր՝ երրորդ նախարարների կաբինետի կազմը՝ ավարտելով երկրի պատմության մեջ կառավարության ձևավորման ամենաերկար գործընթացը։

Bloomberg-ը հաղորդում է, որ Ֆրեդերիկսենը հունիսի 1-ին ուշ երեկոյան լրագրողներին հայտնել է, որ իրեն հաջողվել է ձևավորել ձախ կենտրոնամետ կոալիցիա: Բացի իր սոցիալ-դեմոկրատներից, կոալիցիայի մեջ մտել են «Ձախ կանաչները», Դանիայի սոցիալ-ազատական կուսակցությունը (Venstre) և Չափավորները։

Ֆրեդերիկսենի խոսքով՝ կուսակցությունները հունիսի 2-ին կհրապարակեն իրենց ծրագրերի մանրամասները, իսկ նախարարները կներկայացվեն հունիսի 3-ին։

Այսպիսով, մարտի ընտրություններից անցել է 69 օր, ինչը նախարարների կաբինետի ձևավորման ամենաերկար գործընթացն է դարձել Դանիայի պատմության մեջ։

Ֆրեդերիկսենի համար պաշտոնավարման նոր ժամկետը կդառնա թվով երրորդը։

Դանիայի նոր կառավարությունը պետք է կարգավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարվածությունը, որը սպառնացել է ձեռք բերել թագավորության կազմի մեջ մտնող Գրենլանդիան։

Ֆրեդերիկսենը, որը գլխավորում է Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ՍԴԿ), Ֆրեդերիկ X թագավորից կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատ էր ստացել մարտի 25-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց։ ՍԴԿ-ն ընտրություններում առաջատար դիրք էր գրավել, բայց գրանցել էր մեկ դարի ընթացքում ամենավատ արդյունքը՝ ստանալով ձայների 22%-ը: Այդ ժամանակվանից ի վեր Ֆրեդերիկսենն առանձին բանակցություններ է վարել մի քանի կուսակցությունների ղեկավարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930