Հավի մսով, սնկով ու պանրով գնդիկներ
Բաղադրիչներ՝
- հավի փափկամիս- 200-250 գ
- ձու- 3 հատ
- շամպինյոն- 3-5 հատ
- բուսական յուղ- 1 ճ/գ
- պանիրժ 150 գ
- աղ, աղացած սև պղպեղ ու մայոնեզ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի միսը 20-25 րոպե եփեք, ձուն՝ 10 րոպե: Թողեք սառչի:
Սունկը փոքր կտորներով կտրատեք: Բուսական յուղով թավայի մեջ մի քանի րոպե տապակեք ու հովացրեք:
Հավի միսը փոքր կտորներով կտրատեք: Ձուն ու պանիրը քերիչով քերեք:
Հավի միսը, սունկն ու պանիրը խառնեք: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մայոնեզն ու քերած պանրի 2/3 մասը: Լավ խառնեք:
Ստացված զանգվածից ընկույզի մեծության գնդիկներ արեք ու գլորեք մնացած պանրի մեջ: Ստացված գնդիկները տեղադրեք ափսեի մեջ ու մատուցեք: