Հավը հավասար կտորների բաժանեք: Մեծ թավայի մեջ դրեք կարագը, ապա՝ հավի կտորները, աղ ու պղպեղ արեք:
Շամպինյոնների վրա լցրեք սառը ջուրը, դրեք կրակին, հասցրեք եռման աստիճանի, 20 րոպե եփեք: Սունկը քամեք, ապա կտրատեք: Արգանակը հովացրեք:
Դդմիկները լվացեք, պոչերի մասը կտրեք, որպեսզի հարթ մակերես ստանան: Դդմիկներից յուրաքանչյուրը 3 մասի բաժանեք, փոքր գդալով միջուկը հանեք, որպեսզի դդմիկները բաժակների տեսք ստանան:
Սունկը փոքր կտորներով կտրատեք: Բուսական յուղով թավայի մեջ մի քանի րոպե տապակեք ու հովացրեք: