Ալպիական տոլմա
Բաղադրիչները՝ 4 բաժնի համար
- 200 գ խոզի լյարդ
- 200 գ խոզի թոք
- 2 միջին չափի քաղցր-թթու խնձոր
- սավոյական կաղամբի 8 տերև
- 2 միջին չափի սպիտակ գլուխ սոխ
- 1 պճեղ սխտոր
- սպիտակ խաղողի 8 խոշոր հատիկ
- 300 գ մաքրած-կտրտած լոլիկ՝ սեփական հյութի մեջ
- փոքր փունջ մաղադանոս
- 1/2 լ կարմիր չոր գինի
- ձիթապտղի ձեթ
- փոքր պտղունց մշկընկույզ (мускатный орех)
- փոքր պտղունց դարչին
- 3-4 մեխակի հատիկ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կաղամբի տերևները 3-4 րոպե խաշեք մեծ քանակի աղաջրի մեջ, մինչև փափկի, ապա հանեք, փռեք կտորի վրա, թող հովանան:
Մեխակի հատիկները ճզմեք, խառնեք մշկընկույզի և դարչինի հետ: Խնձորները կլպեք ու մաքրեք սերմերից: Խոզի լյարդն ու խնձորները կտրատեք միջին չափի քառակուսիների ձևով: Խոզի թոքը շատ մանր կտրատեք: Ավելացրեք աղը, պղպեղն ու մյուս աղացած համեմունքները:
Մաղադանոսն ու սխտորը մանր կտրատեք, 2 ճ.գ. ձեթի մեջ միջին կրակի վրա 1 րոպե տապակեք: Ավելացրեք թոքին ու լյարդին: Սոխը մանր կտրատեք, 1 ճ.գ. ձիթապտղի ձեթի մեջ 5 րոպե տապակեք:
Լյարդի ու թոքի խառնուրդը լցրեք կաղամբի տերևի վրա, խաղողի 1 հատիկ ավելացրեք: Փաթաթեք տոլման: Կրկնեք նույնը մյուս տերևների դեպքում: 2 ճ/գ ձեթ լցրեք տապակի մեջ, տոլմայի յուրաքանչյուր կողմը 2-ական րոպե տապակեք: Ավելացրեք տապակած սոխն ու լոլիկը: Վրան գինի լցրեք: Տապակը փայլաթիթեղով ծածկեք և 20 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Խորհուրդ: Ալպիական տոլման սովորաբար մատուցում են խաշած կարտոֆիլի հետ: