ՔՊ-ի հին, բայց չհնացող հերոսները. ո՞րն է լինելու Մեսրոպյանի ու Սիրունյանի կարիերայի նոր հանգրվանը

Նախօրեին ՔՊ-ն տեղեկացրեց, որ կուսակցության վարչության նիստում, որը վարել է Նիկոլ Փաշինյանը, որոշվել է կառավարությանն առաջարկել-քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու, իսկ ԱԺ ՔՊ խմբակցությանը՝ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու, հարցը։

Այս երկու անուններն էլ 2018 թվականի թավշյա աժիոտաժից հետո պարբերաբար հայտնվում էին լրատվամիջոցներում։

Սասուն Միքայելյանն ու Մեսրոպ Մեսրոպյանի կարճատև մարզպետությունը

Մեսրոպ Մեսրոպայնը, օրինակ, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ԱԺ-ում նրա թիմի ընտրությամբ դարձել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, ապա 2020 թվականի նոյեմբերին նշանակվել Կոտայքի մարզպետ։

Կարդացեք նաև

Ի դեպ, Կոտայքում Մեսրոպյանը թավշյա իշխանությունների համար «սվոյ է» եղել՝ պայմանավորված նաև Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանի հետ իր ընկերական, քաղաքական ու խնամիական կապերով։ Մեսրոպ Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ հորեղբոր տղան է։

Թեև իր նոր կարիերայում նա ամեն կերպ փորձում էր հերքել Միքայելյանի գործոնը՝ վստահեցնելով․ «Սասուն Միքայելյանի գոյությունը չի, որ ես մարզպետ եմ դարձել․ ես օդից չեմ եկել»։

1 տարին չլրացած՝ Մեսրոպ Մեսրոպյանն ազատվեց պաշտոնից։ Բայց այդ մեկ տարում հասցրեց մարզպետարանում համախմբել Սասուն Միքայելյանի հետ առնչակցություն ունեցող տարբեր դեմքերի, այդ թվում նրա դստերը՝ Սաթենիկ Միքայելյանին։ Ի դեպ, ինչպես նրա պաշտոնի նշանակումը, այնպես էլ՝ պաշտոնանկումը, մամուլում կապվեց հենց Սասուն Միքայելյանի անվան հետ․ նշում էին՝ պատճառը Փաշինյանի ու Միքայելյանի ժամանակավոր վատթարացած հարաբերություններն են եղել։

Մեսրոպ Մեսրոպյանը երկար գործազուրկ չմնաց. նա նախ զբաղեցրեց «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռը, ապա՝ գլխավոր տնօրենի։

Հասարակական կարծիք ձևավորող Ալեքսանդր Սիրունյանն ու նրա «գալստուկը»

Իր տարբեր տեսակետներով 2018 թվականին հայտնված «փրկչին» փրկող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը միայն այս ամիս ՔՊ-ից ստացել է պաշտոնի երկու առաջարկ. օրեր առաջ, երբ իշխանությունն արդարադատության նախարարի փնտրտուքի մեջ էր, նաև զանգել էին ու փաստաբան Սիրունյանից էին հետաքրքրվել՝ «գալստուկ ունի՞», որ կապի ու գնա հանդիպման։ Սակայն վերջում Փաշինյանը կանգ էր առել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը նախօրեին արդեն նշանակվեց պաշտոնի։

Մինչ պաշտոնի նոր առաջարկը կլիներ, Աննա Հակոբյանն էր փաստաբան Սիրունյանին ներառել ֆակուլտատիվ խմբակների քննարկումներում. Նիկոլ Փաշինյանի կինը ռիլ էր հրապարակել «հասարակական կարծիք ձևավորողների» հետ, որոնց թվում էր նաև փաստաբան Սիրունյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս