Տնական մակարոն՝ մսով ռագուի հետ
Բաղադրիչները՝ 6-8 բաժնի համար
- 300 գ ալյուր
- 120-150 գ ջուր
Ռագուի համար
- 500 գ խոզի փափուկ միս
- 250 գ սունկ
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 1 ճյուղ նեխուր
- 1 դափնու տերև
- 600 գ մանր կտրտած լոլիկ՝ սեփական հյութի մեջ
- 100 մլ կարմիր չոր գինի
- 2-3 մեխակ
- ձիթապտղի ձեթ
- գինու քացախ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Լվացեք մեծ կտորներով կտրտած խոզի միսը: Վրան քացախով բացած ջուր լցրեք (1/2 ճ.գ. քացախ 1 լիտր ջրին): Թողեք 12 ժամով, ամեն 3-4 ժամը մեկ փոխելով թթվաջուրը:
Մանր կտրատեք սոխն ու նեխուրը: Թավայի մեջ մի փոքր ձեթ տաքացրեք, 5 րոպե տապակեք սոխն ու նեխուրը: Ավելացրեք կտրտած սունկը, ևս 5 րոպե տապակեք:
Միսը հանեք թթվաջրի միջից, չորացրեք, մանր կտորներով կտրատեք, ավելացրեք բանջարեղենին, բոլոր կողմերից տապակեք ու վրան լցրեք գինին: Ավելացրեք դափնու տերևը, մեխակը, լոլիկն իր հյութի հետ, աղ ու պղպեղ արեք, թույլ կրակի վրա 2-3 ժամ շոգեխաշեք: Անհրաժեշտության դեպքում մի փոքր ջուր ավելացրեք:
Քանի դեռ ռագուն եփվում է, ալյուրը, աղն ու ջուրը խառնելով խմոր հունցեք: Խմորը պետք է էլաստիկ լինի: Ծածկեք խմորը, 30-60 րոպեով տեղադրեք սառնարանում:
Խմորը հանեք սառնարանից, վրայից փոքր կտորներ պոկեք, երկարավուն պարանի տեսք տվեք, ապա գործելու շյուղի վրա փաթաթեք, պարույրի ձև տվեք:
Խմորից պատրաստված պարույրները դրեք ալյուր ցանած սկուտեղի վրա, թողեք մի փոքր չորանան: Հետո 3-4 րոպե եփեք աղաջրի մեջ, ապա լցրեք քամիչի, հետո անմիջապես կաթսայի մեջ: Թավայից ռագուն տեղափոխեք մակարոններով կաթսայի մեջ, խառնեք ու միանգամից մատուցեք:
Խորհուրդ: Եթե ուտեստը խոզի մսի փոխարեն տավարի մսով եք պատրաստում, միսը թթվաջրի մեջ դնել պետք չէ, սկսեք 2-րդ քայլից: