
Բայդենը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար և հրավիրել է Սպիտակ տուն՝ քննարկելու անցումային շրջանը, հայտնում է Associated Press գործակալությունը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ աշխատակազմը «մոտ ապագայում» կհամաձայնեցնի ամսաթիվը: Բայդենը ծրագրում է հինգշաբթի ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանդես գալ հայտարարությամբ։ Բայդենը միաժամանակ զրուցել է փոխնախագահ Հարիսի հետ՝ շնորհավորելու նրան հաջող քարոզարշավի կապակցությամբ: