Որոնք են քնելուց առաջ ուտելու համար հարմար լավագույն կերակուրները
Մասնագետները պատմել են այն մթերքների մասին, որոնք գիշերը ուտելու սիրահարները կարող են ուտել առանց առողջության համար հետևանքների: Նրանց խորհուրդները հրապարակել է News Chant-ը:
Սննդաբան Ջեսիկա Քրենդելը կաթնաշոռը խորհուրդ է տալիս որպես երեկոյի համար լավագույն տարբերակ: Այն պարունակում է դանդաղ կլանվող սպիտակուց, որը կարող է բարելավել տրամադրությունը: Բացի այդ, Կրանդելն առաջարկում է կաթնաշոռի մեջ դեղձ ավելացնել C վիտամին ստանալու համար:
Ընկույզները ևս կարելի է երեկոյան ուտել։ Դրանք նվազեցնում են դյուրագրգռությունը, նպաստում են քաշի կորստին և նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, կարծում է սննդաբան Դերիլ Ջիոֆրեն: Ընկույզները օգնում են նաև հասնել արյան մեջ գլյուկոզայի ճիշտ հավասարակշռությանը: Հումուսը ևս ունի նման ազդեցություն:
Կիվին ևս կարող է լավ ընտրություն լինել քնելուց առաջ քաղցը հագեցնելու համար:
Սննդաբան Բռայանա Էլիոթը պնդում է, որ այդ պտուղը շատ սննդարար է՝ ցածր կալորիականությամբ և լի վիտամիններով, որոնք մարդուն ամեն օր անհրաժեշտ են: Բացի այդ, կիվին կօգնի ձեզ ավելի հեշտ քնել, այն պարունակում է նաև սերոտոնին, որը հաճախ անվանում են երջանկության հորմոն:
Մեկ այլ սննդամթերք է հունական յոգուրտը, որը կօգնի կուշտ մնալ մինչև նախաճաշը: Սննդաբան Մարշա Մաքքալլոքն ասում է, որ դրա մեջ պարունակվող կալցիումը կօգնի ավելի արագ ու լավ քնել: