100 տարի առաջ էլ Արևմուտքը մեզ սադրեց ու թողեց Թուրքիայի ու Ռուսաստանի արանքում. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հանցագործներն ու ռազմագերիները համարժեք բան չեն։ Լավ է, որ գերիները վերադարձել են, բայց ինչո՞ւ այդ հարցն ավելի վաղ չէր բարձրացվել ու լուծվել։ Դեռ այդքան գերիներ էլ ունենք Բաքվում, այդ թվում՝ ռազմաքաղաքական ղեկավարությունն Արցախի: Ինչո՞ւ չի դրվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու մասին հարցը։ Ստացվում է՝ Արցախն էր խանգարում։ Բոլոր նրանց համար, ովքեր մտածում էին՝ Արցախը հանձնեն, հանգիստ կապրեն, վատ նորություն ունեմ Ալիևը Փաշինյանի հայտարարած Հայաստանի 29. 800 կմ տարածքի 15.000-ը համարում է իրենը։ Ալիևը նաև հայտարարել է, որ ռևանշ չի թույլ տալու։ Սա նշանակում է, որ մենք բանակ չպետք է ունենանք։ Սա Ալեքսանդրապոլի նույն պայմանագիրն է։

  • Երբ Ռուսաստանն էր այս տարիների ընթացքում Բաքվից տասնյակ գերիներ բերում, իշխանությունները լռում էին, բայց երբ Արևմուտքն է բերում, դրա մասին բարձրաձայնում են բոլորը։
  • Հայաստանյան այս գործակալների խումբն այլևս չի խոսում Արցախի մասին։ Արևմուտքը խոստացել էր, որ Արցախում էթնիկ զտում թույլ չեն տալու։ Բա ինչպե՞ս եղավ, որ 120.000 մարդ տեղահանվեց։ Հիմա եթե նույն բանը Հայաստանի հետ լինի, էլի Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնելու։
  • Երբ Փաշինյանին Եվրոպայում ծափահարում են Արցախը հանձնելու համար, իսկ այստեղի գավառական քարոզիչները գովերգում են նրան, պարզ է, որ Ալիևն ինչ ուզի, պիտի հայտարարի ու անի։ Հայաստանում 2018-ից իշխանության եղած խումբը Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչներն են Հայաստանում։
  • Ալիևը պահանջելու է 15.000 քկմ տարածք, անկլավները, դեպի այդ անկլավները տանող ճանապարհները, Սյունիքը, ադրբեջանական ուժերի տեղակայում Հայաստանում, գույքի վերադարձ, փոխհատուցում… Պահանջելու է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, զինանշանից հանելու են Արարատը… Այս իշխանություններն Ալիևի ու Թուրքիայի պահանջով դեռ շատ անելիքներ ունեն՝ հրաժարվելու են Արարատից, Անդրանիկից, Գևորգ Չաուշից, Սասունցի Դավթից, Կոմիտասից… Ցուցակը շատ երկար է։ Խաղաղության պայմանագրում Ադրբեջանն այնպիսի կետեր կդնի, որ հետագայում Հայաստան չլինի։
  • Ալիևի քայլերը հասկանալի են ու ռացիոնալ՝ իր երկրի շահերն առաջ մղելու առումով․ դրա մասին 3-4 տարի խոսում ենք, զգուշացնում ենք մարդկանց։ Այս իրավիճակում մի բան է անհասկանալի՝ ինչպե՞ս ենք մենք, մեր ժողովուրդը հանդուրժում սրանց Հայաստանի իշխանության գլխին։
  • Սրանց մի մասը գործակալներ են, որոնք փող են ստանում դրսից, մյուս մասն աղանդավորներ են։ Մենք դարձել ենք սեկտանտների՝ աղանդավորների ազգ։ Հայաստանում գործող հակառուսական ուժերին հսկայական փող են տալիս, որ Ռուսաստանին հանեն այստեղից, ու տարածաշրջան, Հայաստան մտնի Թուրքիան։
  • Իրանն էր, որ զսպեց Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումները Սյունիքի վրա։ Բայց ԱՄՆ-ը թույլ չի տալիս, որ ՀՀ իշխանությունները զարգացնեն հարաբերություններն Իրանի հետ։
  • Այս իշխանության նպատակը մեզ Թուրքիային ու Ադրբեջանին հպատակեցնելն է, և ամենացավալին այն է, որ մեր հասարակության մի մասը դրա հետ կարծես խնդիր չունի։
  • Թուրքիան ունի միայն մեկ նպատակ՝ միանալ Ադրբեջանի հետ, ոչնչացնել հայերին։ Այդպես է արդեն 100 տարի։ 
  • Ֆրանսիական բաստիոնները, ըստ միջազգային աղբուրների, օգտագործվում են աֆրիկյան երկրներում հետախուզական խաղաղապահ առաքելությունների համար։ Դրանք պաշտպանողական ֆունկցիա չունեն։ Դրանց պատուհաններն ապակուց են։ Ցանկացած գնդակ կարող է մտնել։ Էլ չեմ ասում անօդաչուների մասին, որ միանգամից կարող են դրանք ոչնչացնել։ Ֆրանսիան Ուկրաինային տալիս է Լեոպարդ-2, իսկ մեզ՝ աֆրիկյան БТР-ներ։ Ֆրանսիան իր վրա վերցրել է խորհրդանշական աջակցության դեր, որպեսզի հանգստացնի ֆրանսահայ համայնքին։ Եվ այդ մասին ֆրանսիական Le Monde թերթն է գրել։ Ֆրանսիան Հայաստանի վրա հնարավոր ագրեսիայի դեպքում ոչինչ չի անելու։
  • Հայաստանում էքստազային ինդուստրիա է։ Հիմա էլ էքստազի մեջ են ընկել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարություններից։ Իրականում Օ’Բրայենն ասում է՝ Իրանի և Ռուսաստանի ազդեցություն Կովկասում չպե՛տք է լինի։
  • Օ’Բրայենին լսում էի, ասում է՝ արցախցիներն այնպիսի շոկի մեջ են, որ իրենք էլ չգիտեն՝ ինչի են դուրս եկել Արցախից… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է ասում:  Նույն Օ’Բրայենը երևի չի լսել, որ սեպտեմբերին մի օրում ադրբեջանցիները 1000 մարդ են սպանել։
  • Երբ մի ժողովուրդ չի ուզում ուսումնասիրել իր պատմությունն ու սխալները, նրա հետ լինելու է այն, ինչ եղավ հարյուր տարի առաջ, երբ Հայաստանը Թուրքիան ու Ռուսաստանը կիսեցին իրար մեջ։ Նույն ձևով, ինչպես 100 տարի առաջ Արևմուտքը մեզ սադրեց ու թողեց Թուրքիայի ու Ռուսաստանի արանքում, վարվում են և հիմա։ Այդպես են նրանք վարվել նաև Ուկրաինայի և Վրաստանի հետ։ Եվ այդ ամենը՝ Ռուսաստանը թուլացնելու համար։

Կարդացեք նաև

  • Հայաստանի այս վարչախումբն այնպիսի հայտարարություններ է անում, որ Ռուսաստանի հետ խաղաթուղթ չունենաս։ Սրանք իրենց հայտարարություններով Ռուսաստանին թույլ տվեցին չկատարել իր պարտավորությունները։
  • Արևմուտքը շատ լավ էլ ծախվում է։ Ալիևն ամեն ինչ կմարսի։ Եվրոպան ամեն ինչ կծախի նավթի ու գազի համար։
  • Երբ Թուրքիան ամեն ինչ ստանա, ի վերջո, կբացի Հայաստանի հետ սահմանը, և դրանով կդրվի մեր տնտեսության ոչնչացման սկիզբը։ Մենք դառնալու ենք վիլայեթ, որը խանգարելու է ծովից ծով, Ստամբուլից մինչև Բաքու Թուրքիային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս