Արևմուտքը Փաշինյանին կփոխարինի լավ կրթություն ստացած արևմտամետ գործչով, երբ Փաշինյանն իր գործն ավարտի. Էդուարդ Շարմազանով
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ներկայացնում ենք հաղորդման ընթացքում հնչեցված թեզերը.
- ՀԱՊԿ-ը ասոցացվում է Ռուսաստանի հետ, երբ ասում ենք, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ից, պետք է հասկանալ, որ Փաշինյանը հրաժարվում է հայ-ռուսական հարաբերություններից։
- Փաշինյանն ակնհայտորեն եկել է իշխանության երկու առաքելությամբ՝ փակել Արցախի հակամարտության էջը՝ադրբեջանական և թուրքական ճանապարհով, և հեռացնել տարածաշրջանից Ռուսաստանին։
- Չեմ կարծում, որ Փաշինյանն այնքան տգետ է, որ չի հասկանում, որ Արևմուտքն այստեղ նայող է նշանակելԹուրքիային. այն Թուրքիային, որիմասին 2020 թվականի պատերազմի ժամանակ Փաշինյանն ասում է՝ վերադարձել է տարածաշրջան իր ցեղասպան քաղաքականությունն ավարտելու համար։
- Ռուսաստանի համար այսօր շատ ավելի կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։
- Ռուսներն ասում են՝ կզբաղվե՛նք ձեզնով, բայցուկրաինական ճակատում ավարտելուց հետո։
- Փաշինյանը մշտապես եղել է հակառուս։ Եկեք հիշենք,երբ պատգամավոր էր,նախագիծ էր բերել ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։
- Փաշինյանը Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից տեղափոխում է թուրք-ՆԱՏՕ-ական ազդեցության տակ։
- Ռուսական զորքի հեռանալուց հետո, տեսնեմ՝ ո՞վ է թուրքական բանակի դեմն առնելու:
- ԵՄ-ն հարց լուծող լինի, Կիպրոսի 70տոկոսը կազատի թուրքական օկուպացիայից։
- Արևմտյան հարթակն Արցախի ադրբեջանացման հարթակն է եղել։ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանն Արցախըճանաչել են Ադրբեջանի կազմում, հիմա ումի՞ցեն ինչ պահանջում։
- Փաշինյանն ասել է՝ Ալիև ջան, կոտորում ես՝ կոտորի։
Կառավարության շենքի դիմաց կտեղադրվի Աթաթուրքի և Էրդողանի արձանը։ Փաշինյանին ասել են՝ ռուսներին ռադ արա, մենք կապահովենք քո իշխանությունը։
- Եթե Պուտինը պետք է ամեն ինչ անի, գնացե՛ք դարձեք ռուսական գուբերնիա։
- Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայի ճանապարհով։ Նիկոլը, երբ իր գործը կանի, Արևմուտքն իշխանության կբերի լավ կրթություն ստացած արևմտամետ գործչի։
- Արևմուտքը Փաշինյանին կփոխարինի լավ կրթություն ստացած արևմտամետ գործչով։
- Ա՛յ տուպոյներ, Շվեյցարիայի նման ո՞նց լինեք, եթե նրանց հարևանը Իտալիան է, մերը՝ Թուրքիան և Ադրբեջանը։
- Արևմուտքի մոտ երկու բան է լավ ստացվում՝Հայաստանում հակառուսականության տարածում և Հայաստանին տարածքային կորուստների պարտադրում։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։