«Սոցապնախարարությունը մարդկանց ուղղորդում է մեզ մոտ». Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, որը Երվանդ Քոչար 5 հասցեում գործող «Մենք ու մունք» քաղաքացիական նախաձեռնության կամավորներից է, «Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց՝ իրենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին փորձում են մաքսիմալ աջակցություն ցուցաբերել, սակայն չկա պետության դերակատարումը, որն անհրաժեշտ է այս իրավիճակում:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունն այդ դերակատարումը չունի՝ բացի 100 հազարական և 40+10 հազարական դրամներ վճարելուց, որոնք դեռ ոչ բոլորին են հասել,- նշեց նա՝ հավելելով,- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետաքրքիր մի ֆունկցիա էլ է կատարում. մարդկանց ուղղորդում են մեզ մոտ։ Մեզ այցելել է առնվազն 5 քաղաքացի, որոնք ասել են՝ սոցապն իրենց ուղղորդել է Երվանդ Քոչար 5 հասցե։ Պետության ֆունկցիան, որպես այդպիսին, այս ամեն ինչով սահմանափակվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում