Չիր, որը դանդաղեցնում է ծերացումը. դիետոլոգ
Որոշ ֆերմենտացված մրգեր օգնում են դանդաղեցնել ծերացումը, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում տարեց մարդկանց համար օգտակար չիր է նշել։
Նրա խոսքով, չամիչը, հատկապես մուգ գույնի, պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են սրտի, նյարդերի և ամբողջ օրգանիզմի համար։
«Խաղողը հարուստ է պոլիֆենոլներով՝ հակաօքսիդանտներով, որոնք դանդաղեցնում են ծերացումը, ամրացնում ինչպես սրտանոթային, այնպես էլ նյարդային համակարգերը և կանխում օքսիդատիվ սթրեսը»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա:
Չորացրած մրգերը հարուստ են նաև կալիումով և մագնեզիումով։
«Կալիումն անհրաժեշտ է սրտի մկանների, սրտանոթային համակարգի բնականոն գործունեության և օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացման համար։ Մագնեզիումը նվազեցնում է արյան ճնշումը, բարելավում է ոսկորների առողջությունը, հանգստացնում»,- բացատրել է սննդաբանը։
Բացի այդ, նա ընդգծել է, որ մագնեզիումը հանգստացնում է մկանները և նպաստում աղիների նորմալ աշխատանքին։ Միևնույն ժամանակ Սոլոմատինան զգուշացրել է, որ չամիչ չպետք է օգտագործեն շաքարային դիաբետ ունեցող մարդիկ, քանի որ այն պարունակում է շատ շաքար։