Ռուսաստանը, չնայած դիրքերի թուլացմանը, մնում է տարածաշրջանում լուրջ խաղացող. Հայկ Խալաթյան
«Այս բանակցությունները, իմ կարծիքով, հաստատեցին, որ որպես միջնորդ՝ բանակցային գործընթացում առաջատարն Արևմուտքն է, և Ադրբեջանն ու Հայաստանն ավելի հակված են հարցերը լուծել հենց Արևմուտքի միջնորդությամբ՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ թեև ՌԴ-ն իր դիրքերը թուլացել է տարածաշրջանում, միևնույն է, մնում է լուրջ խաղացող տարածաշրջանում, և ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը չեն կարող անտեսել մասնակցելու այս հրավերը»,- «ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով քննարկումից հետո պատասխանելով մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին 168.am-ի հարցերին՝ նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Հարցին՝ արդյո՞ք ԵԱՏՄ նիստին Ալիևի մասնակցությանը համաձայնություն տալու Փաշինյանի որոշումը հայկական կողմին կտա ինչ-որ քաղաքական դիվիդենտներ, Հայկ Խալաթյանը նախ պատասխանեց, որ ՌԴ-ն և ԵԱՏՄ մյուս երկրները ցանկանում են, որ Ադրբեջանի հետ սերտ համագործակցություն լինի նաև ԵԱՏՄ շրջանակներում։
«Այստեղ ուրիշ հարց է՝ իսկ ՀՀ-ն ի՞նչ է ստացել դրա դիմաց. ես դեռ որևէ ակնառու բան չեմ տեսել»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում