Հայաստանում հետախուզական ինֆորմացիա հավաքելու ինստիտուտ է ձևավորվում՝ առնվազն 2 տարով. Ստեփան Դանիելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:

Զրույցի ընթացքում նա, մասնավորապես, նշել է.

  • Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի «Արցախի հայություն» ձևակերպումը նշանակում է արցախահայության կարգավիճակի իջեցում: Դրա համար է նա այդպես դիմում, և դեռ մինչև 44-օրյա պատերազմը Փաշինյանն իջեցրել էր այդ կարգավիճակը, երբ Արցախի նախագահին ընդունում էր առանց Արցախի Հանրապետության դրոշի, երբ 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հայտարարում էր, որ Արցախի ժողովուրդը պետք է խոսի Ադրբեջանի հետ և որոշի… հենց այդ թեզով է Փաշինյանը եկել իշխանության, իսկ մինչև գալն էլ դրան է պատրաստված եղել:
  • Նախօրեին Կառավարության նիստում Փաշինյանը զսպվածության կոչ անելով ընդգծեց՝ բացառել խաղաղության օրակարգին հակասող բառապաշարը՝ «խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից: Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում, և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս  օրակարգից». Փաշինյանի այս խոսքն ուղղված էր Ադրբեջանին՝ ակնարկելով, թե Հայաստանի կողմից որևէ մեկը հակասական տեսակետ չի հայտնի: Սա նշանակում է՝ վախ Ալիևից: Այն դեպքում, երբ Ալիևը հրապարակավ հայտարարել է, որ հարգանքի արժանի չէ Փաշինյանը, այսինքն՝ նա, ում հետ ինքը բանակցում է: Սա նշանակում է, որ Փաշինյանը խոստովանում է՝ ինքը հանձնված է:
  • Իշխանությունները՝ ղեկավարից մինչև տարբեր ներկայացուցիչներ, հայտարարել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Արցախի հայերը պետք է խոսեն Ադրբեջանի հետ՝ որպես այդ երկրի քաղաքացի: Հայաստանի ղեկավարը դրդում է Արցախի ղեկավարությանը Ադրբեջանի հետ պայմանավորվել՝ որպես այդ երկրի քաղաքացի, իսկ Հայաստանը հանդես է գալիս միայն հումանիտար խնդիրներով: Սա՛ է այսօրվա իշխանությունների քաղաքականությունը:
  • Հայաստանում ԵՄ առաքելության մասին ընդունված և հրապարակված որոշմամբ մանրամասն ներկայացված են դիտորդների գործառույթները: Ի դեպ, առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիթերը, որը մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Իրաքում, եղել է նման առաքելության ղեկավար:
  • Եվրոպական երկրները վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Հայաստան եկող դիտորդները նույնպես ԱՄՆ-ի վերահսկողության տակ են գտնվելու:

  • Հայաստանում հետախուզական ինֆորմացիա հավաքելու ինստիտուտ է ձևավորվում՝ առնվազն 2 տարով:
  • Ռուսաստանը պաշտոնական հայտարարությամբ ցույց է տվել, որ իրենց համար անընդունելի է դիտորդների գալը, սա վկայում է, որ այսպիսով Հարավային Կովկասում ԵՄ-ն և ԱՄՆ-ը ակտիվ ներկայացվածություն են ունենալու: Սրանով քաղաքականապես լեգիտիմ ներկայություն են ապահովում առաքելության անվան տակ, որի ղեկավարն Իրաքում նման առաքելություն է ղեկավարել: Ակնհայտ է՝ պատահական մարդ չէր կարող Իրաքում առաքելություն ղեկավարել:
  • Խնդիրները լուծելու փոխարեն, խնդիրներ են առաջացնելու:
  • Խաղը բարդանում է տարբեր ուղղություններով, և, բնականաբար, կան վտանգներ: Աշխարհաքաղաքական հակասությունները տեղափոխվում են մեր տարածաշրջան և արդեն իսկ Հայաստան: Ռուս խաղաղապահներ, ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոն, ԵՄ դիտորդներ: Իրանը և Թուրքիան իրենց զորամիավորումները մոտեցրել են մեր սահմանին:
  • Խաղաղության պայմանագիրը ուղղակի բառ է՝ ոչինչ չնշանակող, բայց դրա տակ թաքնված է սուր աշխարհաքաղաքական մրցակցություն: Սյունիքի, Արցախի, Հայաստանի, անգամ Ադրբեջանի գոյության, չգոյության խնդիրը կախված է այս մրցակցությունից:
  • Եթե Առաջին համաշխարհային պատերազմը Եվրոպայում էր, հիմա խաղը մեր տարածաշրջանում է գնում:
  • 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով խախտվեց բալանսը, բայց նոր բալանս չձևավորվեց, իսկ ցանկացած բալանսի խախտում պոտենցիալ պատերազմ է:
  • 2020 թվականի պատերազմի ժամանակ, Ուկրաինայի պատերազմից առաջ Հայաստանը համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտի: Արցախի պատերազմում Ռուսաստանը գործուն միջամտություն չցուցաբերեց, իսկ Աղդամում Թուրքիայի հետ մոնիտորինգի կենտրոն ստեղծելը նշանակում էր պատասխանատվությունը կիսել: Այսինքն՝ Ռուսաստանի ազդեցության գոտում հնարավոր է իրավիճակ փոխել: Ռուսաստանի պահվածքը շատ դեպքերում անհասկանալի է: Ռուսաստանը հիմա վարում է պահի քաղաքականություն, որը վտանգում է մեզ:
  • Ռուսաստանը կախվածության մեջ է Թուրքիայից և Ադրբեջանից և մեր տարածաշրջանի համար ընդգծված քաղաքականություն չունի:
  • Պայքարը գնում է, թե Սյունիքում ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու ճանապարհը:
  • Եթե Հայաստանը հրաժարվում է Արցախից, դա նշանակում է Ռուսաստանի խաղաղապահների դուրսբերում Արցախից: Պաշտոնապես Արցախում են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, ոչ պաշտոնապես՝ Իսրայելը, Մեծ Բրիտանիան: Ռուսաստանին Արցախից դուրս մղելու հաջորդ քայլը Հայաստանից հանելն է լինելու: Եթե Ռուսաստանը Արցախից դուրս գա, Հայաստանում մնալը դառնում է անիմաստ:
  • Այն շրջանակները, որոնք ընդդիմանում են Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ի դեմս նրա՝ տեսնում են իրենց մրցակից Հայաստանում և անհանգստանում են իրենց կոմֆորտային դիրքերը կորցնելու համար:
  • Հայաստանի հանրության մեծ մասը եկել է եզրակացության, որ իշխանությունը պետք է փոխվի, սակայն չի ձևավորվում հանրության համար ընդունելի այլընտրանքային կենտրոն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս