«Ադրբեջանցիների արարքը համարում եմ անբարոյականության գերագույն դրսևորում»․ Թովմաս Պողոսյան

«Ես գիտակցում եմ, որ մեր ժողովուրդը, հա՛յը, Արցախի կողքին է մի՛շտ»,- այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջև իրականացվող ակցիայի ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը։

Անդրադառնալով թշնամի Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 5 օր շարունակ փակ պահելու փաստին, Թովմաս Պողոսյանն ասաց․

«Այսօրվա մեր վայ դրացիների արարքը համարում եմ անբարոյականության գերագույն դրսևորում և այդ մասին պետք է միջազգային մեծ կազմակերպությունները ակնարկեն, եթե նրանք իրոք այդպիսին են։

1965 թվականին Հովհաննես Շիրազը բանաստեղծություն է նվիրել Արցախին, որի մեջ ասում է՝ «Պի՜ղծ է աշխարհն, այ Ղարաբաղ»։ Պի՛ղծ է աշխարհն իրապես, արդարություն չկա՛, չկա՛ արդարություն կոչվածը, ուստի մեր միակ ճիշտ ելքն է՝ հզորացնել մեր հայրենիքը, համախմբվել հայրենապաշտության գաղափարի շուրջ և պայքարել հանուն մեր գոյության»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը երկու օր առաջ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև անժամկետ նստացույց հայտարարեց։ Նրան են միացել  Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը,  Արցախի նախկին ՄԻՊ-եր՝ Յուրի Հայրապետյանն ու Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Լարիսա Ալավերդյանն ու Արման Թաթոյանը։

Երեկ տասնյակ քաղաքացիների հետ նրանք համատեղ ակցիաներ իրականացրեցին Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների առջև։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։ Թշնամին դեկտեմբերի 13-ին էլ դադարեցրել էր դեպի Արցախ գազամատակարարումը։ Այն վերականգնվել է միայն այսօր առավոտյան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս