«Իսրայելի ՏՏ ու ԲՏ ոլորտները նոր համակարգ են ստեղծել, ինչը կարողանում է հայտնաբերել և չեզոքացնել տվյալ տեխնիկայի վրա եկող հրթիռներն ու ԱԹՍ-ները». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսրայելի ՏՏ ու ԲՏ ոլորտները նոր էժան համակարգ են ստեղծել, որ տեղադրելու են ռազմական տեխնիկայի վրա (հիմնականում տանկերի), ինչը կարողանում է հայտնաբերել և չեզոքացնել տվյալ տեխնիկայի վրա եկող հրթիռներն ու ԱԹՍ-ները:
Հայաստանի ՏՏ ու ԲՏ ոլորտները կարողացել են կառավարությանը համոզել և/կամ շանտաժի ենթարկել և/կամ ստիպել ոչ միայն նվազեցնել իրենց վճարվելիք հարկերը, այլ նաև կոմպենսացնել արտարժույթի տատանումով պայմանավորված մուտքերի նվազումը»: