«Ոչ թե Նիկոլն է ուժեղ և ճիշտ, այլ մենք ենք թույլ և սխալ: Մի կողմ է պետք դնել, այս քաղաքական междусобойчик-ը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական ճգնաժամ ստեղծում են, որ սկսվի դիմադրություն, ոչ թե հայտարարում դիմադրություն և սպասում դիմադրության ռեսուրսի․․․ 2001 թվականին ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մի հարցազրույցում Արցախի այսօր արդեն կորսված, իսկ նախկինում ազատագրված տարածքների մասին խոսելիս օգտագործել էր «օկուպացված տարածքներ» որակումը: Հասարակության մեծամասնության զարմանքն ու ցասումը այդ ձևակերպման առումով այնպիսին է, որ դա դարձավ Օսկանյանի կարիերայի ամենամեծ կիքսը, ինչի համար և ինքը և ողջ կառավարման համակարգը պարբերաբար արդարանում էին և ձղջում: Հայ քաղաքական մարդը համաձայն չեր այդ որակման հետ, որովետև նրա հետ աշխատում էին:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը Լևոն տեր Պետրոսյանի առաջնորդությամբ, որպես քաղաքական դիրքավորում ըտրողին առաջարկում էր ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ թեզերը:
«Ծանոթ թեզե՞ր են»:
Ծրագրային դրույթներում ֆիքսված էին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարևան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից և դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր:
Տեր Պետրոսյանը պնդում էր, որ հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը և վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։
Հայ հասարակությունն այս թեզն ու քաղաքական առաջարկը չընդունեց և մերժեց տալով ՀԱԿ-ին ընդամենը 1,65% ձայն: Հայ քաղաքական մարդը համաձայն չեր, որովհետև նրա հետ աշխատում էին:
Թե՛ 2001-ին և թե՛ 2017-ին այս ժողովուրդը նույն ժողովուրդն էր, նույն հայ մարդիկ, նույն ձգտումներով և երազանքներով, նույն դժգոհություններով և անարդարության զգացումներով նույն անհավատությամբ առ կառավարողներ և առ քաղաքականություն:
Հայ մարդիկ նույնն են և նույնն են նաև հիմա, որքան էլ նրանց մեղադրենք 2018-ի հողափոխությամբ երկիրը կործանման ճանապարհին դնելու, հետո էլ 2021-ին այդ ուղին ավելի խորացնելու մեջ:
Այդ մարդկանց հետ պետք է աշխատել, աշխատել անդադար, աշխատել անմիջական և պարբերաբար ամեն սոցիալական, մասնագիտական, կրթական և արժեքային շերտի հետ իրեն հասանելի լեզվով և մեթոդաբանությամբ, ձգտումների բավարարման համակարգերի ստեղծմամբ:
Հայաստանում 2018-ին տեղի է ունեցել և մինչ օրս էլ շարունակվում է իրեն քաղաքական, մասնագիտական, սոցիալական, տնտեսական էլիտաներ համարողների տոտալ ֆիասկո և ձախողում, որովհետև նրանք դադարել են գետնի վրա աշխատել միշտ իշխանություն ձևավորող և այսօր էլ իրենց կողմից էպիտետավորվող և մեղադրվող «ժողովրդի» հետ:
2001-ի և 2017-ի և 2018-ի օրինակները նշել եմ, որպես ապացույց առ այն, որ նույն հայ մարդիկ կարող են լինել, թե պահանջատեր, թե մտահոգ, թե մերժող, թե հայրենասեր, թե անձնուրաց, թե նվաճող և ազատագրող, թե մանիպուլացված և թե անտարբեր: Նրանք միշտ նույնն են:
Աշխատեցին բոլորիցս լավ, բոլորիցս արագ, բոլորիցս տեխնոլոգիապես գրագետ, բոլորիցս մոբիլ և բոլորիցս մոտ ու հասանելի դարձան որոշիչ հայ քաղաքական մարդուն:
Իսկ էլիտաներ համարվողները ավելի չարացան, ավելի օտարացան, ավելի մեծամտացան և անցան մեղադրման ռեժիմի ոչ թե աշխատանքի: Աշխատանքն էլ մինչ օրս տարվում է լավագույն դեպքում կամ «հրավիրված» այլ ոչ թե նախապես երկար աշխատված և մարտավարականություն ունեցող «միտինգների տրամաբանությամբ», որոնք վերածվել են քաղաքական առումով междусобойчик-ի, իսկ վատագույն դեպքում իրենց իշխանություն տվող կամ չտվող «ժողովրդի» դատափետմամբ:
Այսօր 2001-ի և 2017-ի թեզերը, որոնց հայ քաղաքական մարդը տալիս էր արժանի դիմադրություն և մերժում, այս իշխանությունը անց է կացնում, ոչ թե այն պատճառով, որ դրանք ճիշտ են, այլ այն պատճառով, որ դրանց ընդդիմացողներն են թույլ:
Ուղղիղ ասեմ, ոչ թե Նիկոլն է ուժեղ և ճիշտ, այլ մենք ենք թույլ և սխալ: Մի կողմ է պետք դնել, այս քաղաքական междусобойчик-ը:
Քաղաքական ճգնաժամ ստեղծում են, որ սկսվի դիմադրություն, ոչ թե հայտարարում դիմադրություն և սպասում դիմադրության ռեսուրսի:
Հ․Գ․ Խնդիրը մնալու է նույնը՝ «Ո՞Վ, ԻՆՉՊԵ՞Ս է ԱՇԽԱՏՈւՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ ԱՅԼ ՈՉ ԹԵ ՁԱՅՆ ԿԱՄ ՄԱՐԴԱԳԼՈւԽ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՅ ՄԱՐԴՈւ ՀԵՏ»: