Նիկոլ Փաշինյանի օգնությամբ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են մեկ խնդիր լուծել՝ թուլացնելով կլանել Հայաստանը
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Վարդան Ոսկանյանն է:
Բանախոսը համոզված է.
- Եթե կիրառում ես ադրբեջանական տեղանուններ, դու ըստ էության կոլլաբորացիայի մեջ ես թշնամական պետության հետ:
- Իշխանությունների վարքագիծն ազդում է Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, բայց իրանցիներն ընդհանրապես վարում են վերիշխանական քաղաքականություն:
- Ադրբեջանական կողմն ինտենսիվ աշխատում է Իրանի հետ, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել են պարբերական շփումներ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների, փոխարտգործնախարարների միջև:
- Ադրբեջանցիներն Իրանի ներսում կարողացել են ստեղծել ոչ միայն լոբբիստական խմբեր, այլև միջին օղակներում կարողանում են նաև հակահայկական մթնոլորտ ձևավորել:
- Իրանի ներսում պրոհայկական տրամադրությունները սկսում են նվազել, որովհետև մենք որպես պետություն չենք աշխատում:
- Տեղանունների պատերազմը մեր դեմ Բաքվի բռնապետի կարևորագույն պատերազմն է, որը մեր երկրի ներսում շարունակում են ՀՀ գործող իշխանությունները:
- Բաքվի բռնապետը նպատակ է դրել շրջափակման միջոցով մաս-մաս վերցնել Սյունիքը:
- Եթե մարդն ընդհանրապես չունի պատկերացում պետական կառավարման մասին, ապա ամեն ինչ կարելի է սպասել նրանից:
- Նիկոլ Փաշինյանը միայն մեկ ցանկություն ունի՝ պահպանել իր աթոռը: Եթե չլինի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, ապա չի լինի նաև այդ աթոռը:
- Մենք այսօր ոչ թե խոսում ենք Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին, այլ խոսում ենք Հայաստանի դեօկուպացիայի մասին:
- Մենք ինչո՞ւ ենք շտապում գործընթացն արագացնել:
- Մենք պետք է կարողանանք գնահատել մեր առաջնահերթությունները, ընկալել, որ գործ ունենք ողբերգության հետ:
- Նման անհաջողություն տարած քաղաքական գործիչը պետք է կարողանա ընդունել սխալը և ազնվորեն դրա մասին ասել հանրությանը: Նման քաղաքական գործիչը պետք է հեռանա:
- Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողացել փոխել երկրի կուրսը դեպի Արևմուտք, այլ ընդհանրապես տապալել են և ավելի շատ կախվածության մեջ են հայտնվել ՌԴ-ից:
- Թուրքիա-Իրան հարաբերություններ. Թուրքիան կարևորագույն օղակ է դարձել Իրանի պատժամիջոցները շրջանցելու համար:
- Եթե Իրանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խութերը չի հաջողվում կառավարել, ապա Իրանի շահերից է բխում հարթել դրանք:
- Այս իշխանությունները խնդրահարույց են՝ ոչ միայն Իրանի, այլև միջազգային հանրության համար տարօրինակ է այս իշխանությունների տարերային վարքագիծը:
- Սյունիքում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ՝ մեզ փորձում են հանգստացնել այլընտրանքային ճանապարհներով:
- Մենք այլևս հետխորհրդային Հայաստանի տարածք չենք, Թուրքիան է մտել մեր տարածք:
- Մեր դաշնակցին բոլորովին ձեռնտու չէ, երբ մենք դրսևորում ենք անողնաշար քաղաքականություն:
- Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են մեկ խնդիր լուծել՝ թուլացնելով կլանել Հայաստանը: