 
                        Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները
 
                                    Զինված ուժերում շարունակվում են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հերթական հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
 
  
 

Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        