Բաժիններ՝

Մոլդովայի նախագահի կուսակցությունն ստանում է քվեների 52,53 տոկոսն արձանագրությունների 99,58 տոկոսի մշակումից հետո

Գործողության եւ համերաշխության կուսակցությունը (ԳՀԿ), որը պաշտպանում է Մոլոդովայի նախագահ Մայա Սանդուին, խորհրդարանի ընտրություններում ստանում է քվեների 52,53 տոկոսը եւ կկարողանա ինքնուրույն կազմել կառավարություն: Հուլիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հուլիսի 11-ին կայցած քվեարկության արդյունքներով քվեաթերթիկների 99,58 տոկոսի մշակումից հետո։

ԳՀԿ-ից հետո երկրորդ տեղում է Կոմունիստների եւ սոցիալիստների ընտրական դաշինքը՝ 27,36 տոկոս արդյունքով: Բացի դրանից ընտրական շեմը հաղթահարում է եւս մեկ կազմավորում՝ տարածաշրջանային Շորի կուսակցությունը, որն ստացել է 5,78 տոկոս: Քվեաթերթիկների մշակումը դեռ պաշտոնապես ավարտված չէ, սակայն, հանձնաժոովի տվյալներով՝ Սանդուի կուսակցությունն ստանում է խորհրդարանի 101 մանդատներից 51-ը եւ կկարողանա ինքնուրույն կազմել կառավարություն:

Դա տեղի կունենա այն կուսակցությունների քվեների համամասնական բաշխման հաշվին, որոնք չեն հաղթահարել 5-տոկոսանոց արգելքը խորհրդարան անցենլու համար: ԳՀԿ-ի ստացած արդյունքը լավագույնն է Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ: Ավելի վաղ սոսկ Կոմունիստների կուսակցությունն է 2001 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել 50,07 տոկոս: Նախնական հաշվումների համաձայն՝ Սադնուի կուսակցությունը կարող է խորհրդարանում ստանալ 101 մանդատներից 60 – 61-ը: Քվերակության արդյունքները պետք է հասատի երկրի Սահմանադրական դատարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս