Բացահայտվել է՝ ինչպես է քնի մեջ գոռալն ու ծիծաղելն ազդում ուղեղի առողջության վրա

Սեուլի ազգային համալսարանի Բունդանգ հիվանդանոցի հետազոտողները պարզել են, որ քնի ընթացքում գոռալն ու ծիծաղելը կարող են ազդարարել ճանաչողական ունակությունների վատթարացման մասին: Ուղեղի առողջության վրա քնի ազդեցության վերաբերյալ նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Korea Herald պարբերականում։

Հիվանդանոցում բժիշկները դիտարկել են պացիենտների, որոնք ունեն քնի վարքային խանգարում՝ պարասոմնիա, ինչի ընթացքում մարդը կարող է շարժվել քնի մեջ, գոռալ, ծիծացել, կարող է անգամ վնասել ինքն իրեն:

Բժիշկները պարզել են, որ այս հիվանդների մոտ սովորաբար նկատվում է ճանաչողական համակարգի զգալի անկում: Սա կարող է հանգեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, ինչպիսիք է Պարկինսոնի հիվանդությունը:

Ուսումնասիրությունը պարզել է, որ տղամարդիկ ցուցաբերել են ավելի լայն ֆունկցիոնալ խանգարումներ, որոնք ուղեկցվել են ուշադրության և աշխատանքային հիշողության զգալի անկմամբ, ի տարբերություն կանանց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728