Բաժիններ՝

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը մեկնարկեց

Իտալիայում մեկնարկել է ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Մրցումները տեղի կունենան փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’ Ամպեցոյում: Խաղերին մասնակցում են շուրջ 2900 մարզիկներ:

Հինգ մարզիկներ Հայաստանը կներկայացնեն ձմեռային օլիմպիադայում:

Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը:

Ուղիղ հեռարձակում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս