«Արթուր Վանեցյանը՝ որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ, առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում». Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցությունը և ՀՀԿ-ն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքում, և ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի, նախընտրական ցուցակում չեն լինելու այնպիսի անձինք, որոնք օրենքի հետ չունեն համերաշխություն։

«Նախընտրական ցուցակում լինելու են երկու սկզբունքների հիմնված մարդիկ, որոնք հանրության շրջանում ունեն վստահություն և որոնք կարող են օգտակար լինել Հայաստանին իրենց կարողությունների շրջանակում, ունեն քաղաքական փորձառություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սոս Հակոբյանը։

168.am-ի հարցին՝ Արթուր Վանեցյանը լինելո՞ւ է ցուցակում և արդյո՞ք որոշում ունի վարչապետի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Արթուր Վանեցյանը՝ որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ,  առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացներում, կարծում եմ՝ մեզ հետ դաշինք կազմած ուժի ղեկավարը՝ նույնպես։ Թե ով կլինի առաջին համարում, ինչ տեսքով կլինի Կառավարության կամ ԱԺ ցուցակը՝ դեռ հստակեցում չկա»։

Կուսակցության խոսնակն ընդգծեց, որ արտահերթ ընտրություններում ընդդիմությունն ունենալու է հստակ մեկ թիրախ, այն է՝ օր առաջ ազատվել ներկայիս պատուհաս իշխանություններից։

Միաժամանակ նա ընդգծեց, որ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի դռները փակ չեն նոր ուժերի համար, եթե բոլորը գան համաձայնության։

«Երկրորդ նախագահի շուրջ ձևավորված դաշինքի առումով մեր ընկալումը հետևյալն է, որ սա ավելի շատ մարտավարական խնդիր է, այսինքն՝ երկու ընդդիմադիր ուժերը գտնում են, որ արդյունքի հասնելու համար առավել ճիշտ կոնֆիգուրացիան ընտրությունների գնալու համար՝ հենց սա է»,- հավելեց Սոս Հակոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս