Ձկան ձողիկներ. այս բաղադրատոմսը ձուկը կդարձնի սիրելի բոլորին
Բաղադրիչներ
1. Ձկան փափկամիս – 500 գ
2. Ձու – 2 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Պաքսիմատ – 150 գ
5. Աղ, սև պղպեղ
6. Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը միջին հաստության շերտատել:
2. Սոխը և ձկան միսն աղալ:
3. Համեմել աղով և սև պղպեղով: Աղացած մսին ավելացնել ձու և խառնել:
4. Ստացված զանգվածից ձողիկներ ձևավորել, նախ թաթախել հարած ձվի, այնուհետև՝ պաքսիմատի հետ:
5. Երկու կողմից լավ տապակել:
6. Մատուցել սիրելի սոուսի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը