Մաասը հայտարարել է Brexit-ի շուրջ բանակցությունների վրա համավարակի բացասական ազդեցության մասին
Կորոնավիրուսի համավարակը դժվարացրել է Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի բանակցությունները, բազմաթիվ հարցեր դեռ բաց են, բայց ԵՄ-ն համաձայնության ձեռքբերման է ձգտում: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ հանդես գալով Լոնդոնի հետ բանակցություններում ԵՄ-ի համակարգող Միշել Բառնիեի հետ վարած բանակցություններից հետո:
«Անցյալ տարի շատ բան է տեղի ունեցել, այսօր խաղասեղանին դրված է եւս ավելի շատ, քան մեկ տարի առաջ էր: Կորոնավիրուսի համավարակի էլ ավելի է դժվարացրել բանակցությունները ցանկացած տեսակետից: Բայց համավարակը համաձայնությունն էլ ավելի անհրաժեշտ է դարձրել»,-ասել է նախարարը, հավելելով, որ «բազմաթիվ հարցեր դեռ բաց են»:
«Ինչպես ԵՄ-ն, մենք կառուցողական դիրքորոշում ենք ցուցաբերում այդ բանակցությունների վերջին փուլում: Մենք առաջվա պես լուծում ենք ցանկանում, բայց, իհարկե, կան բնագավառներ, որոնք մեզ համար շատ կարեւոր են: Ես թվարկում եմ միայն խաղաղությունն Իռլանդիայում, ԵՄ-ի ներքին շուկան, ազնիվ մրցակցությունը եւ արդյունավետ իրավական կառույցները»,-հավելել է Մաասը: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ում Brexit-ի շուրջ բանակցությունները վարում են «համաձայնագրի նկատմամբ մեծ ձգտումով», աջակցում են Բառնիեի աշխատանքին:
Հանրակցությունում հանդես են գալիս «Մեծ Բրիտանիայի հետ սերտ եւ հավակնոտ գործընկերության օգտին, դա մնում է մեր նպատակը»,-ասել է նախարարը: Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է եկել հունվարի 31-ին: Մինչեւ ընթացիկ տարվա վերջը կտեւի անցումային ժամանակաշրջանը, որի ընթացքում կողմերը փորձում են պայմանավորվել իրենց ապագա հարաբերությունների մոդելի շուրջ: Այդ ժամանակ երկրի նկատմամբ կշարունակվի կիրառվել ԵՄ-ի օրենքները, բայց նա չի մասնակցում միության մեջ որոշումների ընդունման գործընթացին եւ շարունակում է վճարումներ կատարել ԵՄ-ի ընդհանուր բյուջեում: Եթե կողմերը չկարողանան պայմանավորվել մինչեւ տարեվերջ, նրանց հարաբերությունները կանցնեն «կոշտ» ձեւաչափի:
Ավելի վաղ Բառնիեն նշել էր, որ կողմերի միջեւ լուրջ տարաձայնություններ են մնում այն հարցերի վերաբերյալ, որոնք «նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում ԵՄ-ի համար»: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան հրաժարվում է ապագա համաձայնագրի մեջ իր եւ ԵՄ-ի միջեւ ազնիվ մրցակցության պահպանման անհրաժեշտ երաշխիքներ ներառալուց՝ միաժամանակ պահանջելով միության շուկա ազատ մուտքի հնարավորություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: