Բաժիններ՝

«Գինեկոլոգ ես` գնա գինեկոլոգիայով զբաղվիր, ինչի՞ ես եկել այս բնագավառ»

ՀՀ գյուղնախարարության մասին ասում է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը

Ի՞նչ եք կարծում, գյուղատնտեսության ներկայիս վիճակը ինչպիսի՞ն է, և, եթե բացթողումներ կան, ապա ինչպե՞ս կարելի է դրանք վերացնել:

– Ոլորտում միանշանակ կան խնդիրներ: Մեր ներքին շուկայի պահանջարկը հասկանալով, թե ինչ է դրսի շուկան մեզանից պահանջում, կարող ենք մոտակա 3 տարիների ընթացքում ունենալ հզոր գյուղատնտեսություն:

Որո՞նք են այն հստակ քայլերը, որոնց կատարումը կբերի հզոր գյուղատնտեսության:

Կարդացեք նաև

– Պետք է հստակ լինեն գյուղացի-վերամշակող հարաբերությունները, ինչն այսօր չկա: Գյուղացու համար պետք է հստակ սահմանված լինի օրենսդրական դաշտը, որն այսօր թերի է: Պետք է հստակ հասկանանք, թե ինչ կարող ենք վստահել գյուղմթերք արտադրողին և գյուղմթերք մթերողին: Պետք է հասնենք այդ հարաբերությունների հստակեցմանը: Ստեղծում ենք ներքին հարաբերություններ և, բնականաբար, ամեն գյուղացի կերազեր ունենալ իր տարածքում մի կազմակերպություն, որն իրենից կգներ իր ապրանքը, իսկ եթե չի երազում, ապա այդ տնտեսություններն ու կազմակերպությունները կթալանեն գյուղացուն: Այսօրվա իրավիճակը միայն և միայն մասնագիտական սխալ աշխատանքի պատճառով էր: Կառավարությունը դեմքով շուռ եկավ գյուղացուն, բերվեց էլիտար սերմացու: Սակայն այն սորտերը, որ չէին անցել բնակլիմայական փորձարկում, իրավունք չունեին տրվելու գյուղացիներին:

Նույն սերմը Սյունիքում բարձր բերք է տալիս, Արարատյան դաշտավայրում` չի տալիս: Գնացեք գոնե գրականություն կարդացեք: Հո պաշտոնները զբաղեցնելով չի՞: Թուրն առնում են` առաջ են գնում, թե ո՞ւր պիտի գնաս, տղա՛ ջան: Այս ժողովրդին ո՞ւր ես տանում քո հետևից: Ասել եմ ու կասեմ, որ մեր երկիրը զարգացնելու են մասնագետները: Փողոցի տգետներն այստեղ տեղ չունեն: Գինեկոլոգ ես` գնա գինեկոլոգիայով զբաղվի, ինչի՞ ես եկել այս բնագավառ:

– Ի՞նչ եք կարծում, գյուղոլորտում անհրաժեշտ գիտելիքներով մասնագետներ ունե՞նք:

– Ցավոք սրտի, հիմա դեռ ունենք, բայց մի քանի տարի հետո չենք ունենա: Հմուտ մասնագետների կարիք կունենանք: Դիպլոմավոր մասնագետներ կան ու կլինեն, սակայն պրակտիկ փորձով մասնագետներ քիչ կունենանք:

– Ի՞նչ կարող եք ասել գյուղատնտեսական տարին կամ կիսամյակն ամփոփող տվյալներին մասին: Դրանք իրականությանը որքանո՞վ են համապատասխանում:

– Մարզպետի գնահատականը գյուղբլոգում նշանակում է գյուղնախարարը: Գյուղապետն էլ Գյուղվարչության պետին ասում է` մի թիվ տվեք, մարզպետը չնեղանա: Բոլորն այս տարվա ցորենի բերքից դժգոհ են: Մասսայական դժգոհություն է: Եթե չես կարողանում մի բան անել` մի արա: Ամոթ չէ սխալը խոստովանելը, ամոթը դա կրկնելն է: Պետք է սովորես` ոնց աշխատես: Նախագահի գյուղատնտեսության շուրջ վերաբերմունքն իր դրական ազդեցությունն ունեցավ, բայց սա պետք է լինի մշտական: Ցավոք սրտի, գործի կատարողները հաճախ, աշխատանքը կատարելիս, ծածկադմփոց են անում: Այն կատարողները, ովքեր պետք է հստակ հասկանային, թե ինչ են անում, և չսպասեին նախագահի խոսքին, ծածկադմփոցով են զբաղված: Մենք հաճախ ուսումնասիրում ենք տարվա կտրվածքով գյուղատնտեսական տարվա հաշվետվությունը: Պարզվում է, որ մարզպետները զանգահարում, ասում են գյուղապետին, որ նկարեն նախորդ տարվանից մի փոքր ավելի շատ թվեր: Բայց դա այդպես չեն անում, գյուղապետերը նման գործ կատարելու իրավունք չունեն, դա արդեն հանցանք է:

– Տեղյակ ենք, որ գյուղատնտեսական խնդիրների շուրջ խոսել եք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ո՞րն էր հանդիպման նպատակը:

– Մենք հանդիպել ենք մեր վարչապեսի հետ 40 գյուղերում առկա կարանտինի մասին զրուցելու համար: Ներկայացնելով ամբողջ իրավիճակը` վարչապետը մեզ շատ ճիշտ հասկացավ: Այս խնդիրը բավական լուրջ է: Եթե մենք ցանկանում ենք վերացնել այդ հիվանդությունը մեր հողակտորներից, ապա պետք է գյուղացուն` թեկուզ անվճար, տրամադրենք այլ սերմացուներ կամ տնկիներ, ասենք` սոխի կամ ձմերուկի սերմացու, որ գյուղացին ստիպված նույն բերքը չցանի արդեն հիվանդ դաշտերում և ստանա ավելի վատ բերք: Պետք է այս ամենի դեմն առնել` որքան հնարավոր է շուտ: Պետք է գյուղացուն աջակցել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս