Բաժիններ՝

Հայաստանի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկությանը կմասնակցեն 7 թիմ

ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի, Առաջին խմբի և գավաթի խաղարկության վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին։ Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները․«Հայասա» – «Ալաշկերտ-աղջիկներ», «Ուրարտու-աղջիկներ» – «Գանձասար-Կապան-աղջիկներ», «Գյումրի-աղջիկներ» – «Նորավանք-աղջիկներ»:
Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Առաջին տուրում իրար դեմ կմրցեն հետևյալ թիմերը․«Վեստ-Արմենիա- աղջիկներ» – «Արարատ-աղջիկներ», «Նոա-աղջիկներ» – «Գանձակ 2», «Գյումրի-աղջիկներ» – «Վան-Չարենցավան», «Լոռի-աղջիկներ» – «Արարատ-Արմենիա աղջիկներ»:

Կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 7 թիմ, կմեկնարկի հոկտեմբերի 10-ին։ 1/8-րդ եզրափակիչում իրար դեմ կմրցեն հետևյալ զույգերը․«Նորավանք» – «Փյունիկ-աղջիկներ», «Գանձասար-Կապան-աղջիկներ» – «Ալաշկերտ-աղջիկներ», «Ուրարտու-աղջիկներ» – «Հայասա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս