«Բարսելոնան» չի վճարի Մեսսիին այն օրերի համար, երբ նա բաց թողնի մարզումները
Հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի բաց թողած մարզումները թիմի հետ կազդեն նրա աշխատավարձի վրա:
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը մտադիր չէ վճարել արգենտինացուն այն օրերի համար, երբ նա չի մասնակցի թիմի մարզումներին: Սա ֆուտբոլիստի հետ համագործակցելու «Բարսելոնայի» ռազմավարության կետերից մեկն է՝ ակումբը լքելու նրա ցանկության պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսսին չի պատժվի կորոնավիրուսի թեստը չհանձնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը