Հարավային Սուդանում կառավարությունը և ապստամբները հաշտության համաձայնագիր են նախաստորագրել
Սուդանի կառավարությունը եւ «Հեղափոխական ճակատ» խմբավորման ապստամբներն օգոստոսի 31-ին հաշտության համաձայնագիր են նախաստորագրել Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում: Այդ մասին հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը:
«Հաշտության համաձայնագիրը նախաստորագրվել է «Հեղափոխական ճակատ» զինված դիմադրության խմբավորումների եւ Սուդանի կառավարությաեն միջեւ»,-հաղորդել է պետական հեռուստատեսությունը։
Համաձայնագիրը ներառում է ութ արձանագրություն, որոնցից կարեւորագույն նախապայմաններն են՝ «անվտանգության հարցերը, ռեսուրսների եւ իշխանական լիազորությունների բաշխումը, վերաբնակված անձանց եւ փախստականների փոխհատուցումները»:
Նշված «ճակատագրական» համաձայնագրի ստորագրման արարողությունն անցկացվել է Սուդանի սուվերեն խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրխանի եւ վարչապետ Աբդել Խամդոկի ներկայությամբ:
Խարթումի հետ համաձայնագիր են կնքել նաեւ Հանուն Սուդան-Հյուսիսի ազատագրման ժողովրդական շարժումը (ՀՍԱԺՇ-Հ)՝ Մալիք Ագարի գլխավորությամբ եւ մյուս խմբավորումները, որոնք գործում են Դարֆուրի, Երկնագույն Նեղոսի եւ Հարավային Քորդոֆանի տարածաշրջաններում, հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ավելի վաղ հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրների, հաղորդել էր, որ համաձայնագրի պայմանները նախատեսում են Երկնագույն Նեղոսի եւ Հարավային Քորդոֆանի տարածաշրջանների ինքնավար կառավարում եւ դաշնային իշխանությունների հսկողություն՝ նրանց ռեսուրսների եւ եկամուտների 60 տոկոսի նկատմամբ: Տարածաշրջաններին հատկացվում է կառավարությունում ու խորհրդարանում տեղերի 25 տոկոսը: «Համաձայնագիրը նշանավորում է պատերազմի ավարտը Երկնագույն Նեղոսի եւ Հարավային Քորդոֆանի տարածաշրջաններում»,-հայտարարել է Ագարը՝ հանդես գալով նախաստորագրման արարողությանը՝ տարածաշրջանում գործող մյուս խմբավորումներին կոչ անելով՝ «չհետաձգել» Խարթումի հետ հաշտության կնքումը:
Աղբյուրների տվյալներով՝ համաձայնագիրը նաեւ նախատեսում է երկրում անցումային շրջանի երկարացում 39 ամսով՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, որպեսզի հնարավորություն տրվի վերակառուցել ուժային կառույցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: