Հաիթիի մայրաքաղաքում առնվազն 20 մարդ է զոհվել հանցավոր խմբավորումների ընդհարումների պատճառով
Հաիթիի մայրաքաղաքում օգոստոսի 31-ին առնվազն 20 մարդ դարձել է հանցավոր խմբավորումների անդամների ընդհարումների զոհ: Այդ մասին հայտնել է Telesur հեռուստաալիքը։
Նշվում է, որ Պորտ օ Պրենսի հյուսիսային շրջաններում փոխհրաձգություններն ուղեկցվել են բնակելի տների հրկիզումներով, շատ բնակիչներ հարկադրված են եղել լքելու իրենց տները:
Սպանվածների թվում կան երեխաներ: Իրավապահ մարմիններն սկսել են հանցագործների որոնումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: