Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարող կուսակցությունը հաստատել է ձայնի իրավունք ունեցողներին առաջիկա ընտրության համար

Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գործադիր խորհուրդը հաստատել է ձայնի իրավունք ունեցողներին կուսակցության նախագահի առաջիկա ընտրություններում, որը հետագայում կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:

Այդ մասին սեպտեմբերի 1-ին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ քվեարկությանը կարող է մասնակցել երկրի խորհրդարանում ԼԴԿ-ից 394 պատգամավոր: Բացի դրանից, իրենց ձայնը կարող են տալ Ճապոնիայի տարածաշրջաններում կուսակցության բաժանմունքների 141 ներկայացուցիչներ:

Այսպիսով, քվեատուների ընդհանուր թիվը կազմել է 535: Kyodo գործակալության տվյալներով՝ քննարկման ընթացքում այդ որոշումն ընդունվել է, չնայած խորհրդի որոշ մասնակիցների քննադատությանը, որոնք հանդես են եկել նախագահի ընտրություններին ԼԴԿ-ի բոլոր անդամների թույլատրման օգտին:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 28-ին հայտարարեց պաշտոնաթող լինելու ցանկության մասին առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նա նաեւ կառավարող կոալիցիային՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ «Կոմեյտո» կուսակցության կազմով հայտնել է, որ չի պատրաստվում նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, այլ պլանավորում է մնալ պաշտոնում, մինչեւ ԼԴԿ-ն փոխարինման համար նոր թեկնածություն ներկայացնի: Նախագահի ընտրություններն, ինչպես սպասվում է, տեղի կունենան սեպտեմբերի 14-ին, իսկ սեպտեմբերի 17-ին խորհրդարանը նրան կհաստատի որպես կառավարության ղեկավար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս