Մասիսի ոստիկանները հայտնաբերել են «Պորշի» լուսարձակ գողացած անձին ու գողոնը
Օգոստոսի 26-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղում «Պորշ Կայեն» մակնիշի մեքենայի լուսարձակ են գողացել:
Գաղտի հափշտակությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով դեպքից մեկ օր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի 51-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 27-ին, ժամը 22-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: