Ոսկու գինը նորացրեց պատմական առավելագույնը

Comex սակարանում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) սակարկությունների ընթացքում ոսկու գինը գրեթե 2 տոկոսով աճել է նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակի նկատմամբ եւ հասել 2 005,4 դոլարի ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց, վկայում են առեւտրահարթակի տվյալները Երեւանի ժամանակով 11:01-ի դրությամբ:

Այսպիսով, թանկարժեք մետաղի արժեքը նորացրել է պատմական առավելագույնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս