Բաժիններ՝

Գերմանիայում 9-ամյա Հայկի բուժման համար պահանջվող 16.000 եվրոյից պակասում է 3600 եվրո

9-ամյա Հայկ Ներսեսյանը, որն արդեն 18 վիրահատություն է տարել, բոլորի օգնության կարիքն ունի։ Հայկը պետք է վիրահատվի Գերմանիայում, վիրահատության համար պահանջվող 16 հազար եվրոյից մնացել է հավաքել 3600 եվրո։

«Օգոստոսի 4-ին Հայկի ծննդյան օրն է, նա կդառնա 10 տարեկան, ու հենց այդ օրն էլ նշանակել են վիրահատությունը, թռիչք չլինլու պատճառով հետաձգվել է»,- այս մասին 168.am-ին փոխանցեց Հայկի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը։

Նախատեսված է, որ Գերմանիայում պետք է վիրահատեն երեխայի հոդերը, որից հետո Հայկն այլևս օրթոպեդիկ խնդիր չի ունենա, կունենա միայն մկանային զարգացման կարիք, որպեսզի սկսի միայնակ քայլել։

Նշենք, որ Հայկը ծնվել է 5 ամսականում՝ մանկական ուղեղի կաթվածով, բժիշկները չեն հուսադրել, որ երեխան կապրի, սակայն նա ապրել է և սկսել տեղաշարժվել սայլակի օգնությամբ, հաճախում է հանրակրթական դպրոց և սովորում գերազանց: 9 տարիների ընթացքում տարած վիրահատությունների շնորհիվ Հայկի մոտ եղած առողջական խնդիրներից շատերը լուծվել են։

Նշենք նաև, որ Հայկի և տիկին Պայծառի այս մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսեսյանին` +(374)93586621 հեռախոսահամարով։

Նրա անունով ՎՏԲ բանկում հաշվեհամար է բացվել։

Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին.

16046032978404՝ դրամային

16046032978405՝ դոլարային

16046032978406՝ եվրոյով

16046032978407 ռուսական ռուբլիով

ArCa քարտի համարն է՝ 6769 3071 0003 1522։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս