Հայկական տաք աղցան. հրաշալի է մսային ուտեստների հետ
Բաղադրիչներ
1. Քաղցր պղպեղ – 4 հատ
2. Սմբուկ – 5 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 1 պճեղ
5. Համեմ – մի քանի ճյուղ
6. Ձիթապտղի յուղ
7. Մեկ կիտրոնի հյութ
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Բանջարեղենը խորովել, մաքրել, խորանարդաձև կտրատել:
2. Սոխը, սխտորը և կանաչին մանրացնել:
3. Բանջարեղենը և սխտորային զանգվածները խառնել, համեմել աղով և պղպեղով:
4. Մատուցել՝ ձիթայուղ և կիտրոնի հյութ ցողելով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը