Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահները անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ոչ պաշտոնական այցով գտնվում է Երևանում, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Թովմասյանը։

«Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը։ Քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Համոզված եմ, որ համավարակի հաղթահարումից հետո այդ աշխատանքներին նոր թափ կհաղորդվի»,- գրել է Թովմասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031