Բաժիններ՝

Բուլղարացի լուսանկարիչ. «Հայկական մշակույթը շատ արտիստիկ է»

Յուլիան Անգելովը բուլղարացի լուսանկարիչ, պատմաբան, ֆոտոլրագրող և ճանապարհորդ է: Ավարտել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետը: Սովորել է նաև Բուլղարիայի Թատրոնի և կինոյի ազգային ակադեմիային կից գեղարվեստական լուսանկարչության դպրոցում:

Վերջին տարիներին Յուլիանն իր ճամփորդությունների ընթացքում լուսանկարում է հայկական մշակութային կոթողները, տարբեր երկրներում բնակվող հայերին: Այդ ընթացքում նա հայերեն որոշ արտահայտություններ է սովորել: Սիրում է հայերին և հիացած է հայ մշակույթով: Նա 2004թ. Թուրքիայի կողմից Արարատ սարն է բարձրացել, հայ մշակույթի և հայերի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսներ է կազմակերպել (տես` այստեղ), և երազում է այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

«Հայերն աշխարհի հնագույն ազգերից մեկն են, իսկ ես, որպես պատմաբան, թուլություն ունեմ ամեն հնի նկատմամբ: 2-րդ` հայկական մշակույթը չափազանց ինքնատիպ է: Ես շատ երկրներում եմ եղել, որտեղ հայեր են բնակվում, և ինձ միշտ թվացել է, թե այս ազգն ապրում է մի ուրիշ` այլ չափման մեջ. հայկական մշակույթը շատ արտիստիկ է, ամեն ինչը` եկեղեցիները, տները, շենքերը, ազգային տարազը, ստեղծված են սիրով ու շատ էսթետիկ են: Իսկ դա շատ բան է ասում այս ազգի ոգու ուժի մասին»,- հայերի մասին խոսելիս՝ ասում է Յուլիանը: Բուլղարիայում ՀՀ նախկին դեսպան, այժմ` ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարության շրջանում Հայաստանի դեսպանատունն ամեն կերպ աջակցում էր Յուլիանին և նրա նախագծերին: Այժմ, սակայն, անհասկանալի պատճառներով, Բուլղարիայում ՀՀ դեսպանատունը նրան խոչընդոտում է, այն դեպքում, երբ պարզապես երախտապարտ պետք է լինեին բուլղարացի լուսանկարչին` հայ մշակույթը ներկայացնելու համար: Ավելին, դեսպան Արսեն Սհոյանն ինքը և դեսպանատան աշխատակիցները պետք է շահագրգռված լինեին, որպեսզի հայ մշակույթը և պատմությունը ներկայացվեր արտերկրում, և ոչ թե խանգարեին:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«2008-2009թթ., երբ նոր էի սկսում նախագիծը, դեսպան Սերգեյ Մանասարյանը, նրա խորհրդական տիկ. Հասմիկ Դաշտոյանը, Բուլղարիայի հայկական մի շարք կազմակերպություններ ինձ շատ էին օգնում: Եվ խոսքը ոչ միայն ֆինանսական աջակցության մասին է, այլև բարոյական: Ցավոք, վերջին մեկուկես տարվա ընթացքում բավականին բան է փոխվել: Նոր դեսպանն ու դեսպանատան պատասխանատու աշխատակիցները ոչ մի բանով չեն աջակցում:

Բոլորիս համար էլ հասկանալի է, որ Հայաստանը գտնվում է ծանր տնտեսական վիճակում և չի կարող օգնել ողջ Սփյուռքին: Բայց այս նախագիծն իրականացնելու համար այլ տարբերակներ ևս կան` եվրոպական տարբեր հիմնադրամներ, սփյուռքի հայկական կազմակերպությունները, հայկական բիզնեսի ներկայացուցիչները…: Սակայն ոչինչ չի արվում: Օրինակ` ինձ մերժեցին երաշխավորագիր-նամակ տալ, որով իրավունք կունենայի Բուլղարիայի պետական արխիվում ուսումնասիրել Ցեղասպանությունից հետո Բուլղարիա գաղթած հայերի մասին արխիվային փաստաթղթերն ու նյութերը: Ես ուզում էի դրանք լույս ընծայել մի մեծ գիրք-ալբոմով:

Կարծում եմ` Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին շատ կարևոր է, որ այս հարցը ներկայացվի ողջ աշխարհում: Բուլղարիայում Հայաստանի դեսպանատան չինովնիկների նման անտարբեր վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է ու անտրամաբանական: Եվ սա միակ խնդիրը չէ: Ներկայիս դեսպան պրն Արսեն Սհոյանի և մշակույթի հարցերով նրա խորհրդական տիկ. Սահակյանի հետ երկար ժամանակ քննարկում էինք Երևանում իմ ցուցահանդեսը ներկայացնելու հարցը: Մեկ տարուց ավելի տևած քննարկումներից հետո դեսպանատնից հայտնեցին, որ ցուցահանդեսը համարյա (!) պատրաստ է ներկայացվելու Երևանում, բայց ծախսերի մեծ մասը ես պիտի հոգամ: Կարծում եմ` իրեն և իր աշխատանքը հարգող յուրաքանչյուր մարդ այսպիսի առաջարկն իբրև վիրավորանք կընդուներ»,- 168.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է Յուլիանը:

Յուլիան Անգելովի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս