Մաշա Մնջոյանը լքել է «Ավստրալիայի ձայնը» նախագիծը
Երիտասարդ երգչուհի, փայլուն վոկալիստ Մաշա Մնջոյանը իր անկեղծ և գեղեցիկ կատարումներով զարդարեց «Ավստրալիայի ձայնը» նախագիծը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ փուլ:
Մրցույթի կիսաեզրափակիչում Մաշան կատարեց Rain On Me երգը՝ արժանանալով ժյուրիի անդամների բարձր գնահատականին: Չնայած հրաշալի ելույթին՝ Մնջոյանը չանցավ եզրափակիչ փուլ:
Երգչուհին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ մրցույթին մասնակցությունն իր համար կարևոր և էական փորձ էր: Նա նշել է, որ ընկերասիրությունն ու սերը, որոնք եղել են մրցույթին մասնակցելու առաջին իսկ օրվանից, հավերժ կմնան իր սրտում:
Մաշա Մնջոյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին, բոլոր մարդկանց և մասնագետներին, որոնք իրեն աջակցել են այդ օրերին, ժյուրիի անդամներին և, մասnավորապես իր մարզիչ Բոյ Ջորջին, որն իրեն սատարել է «Ավստրալիայի ձայնը» արկածի ընթացքում:
Մրցույթի նախորդ փուլերում Մաշան ներկայացրել է Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect, Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing, Թինա Արենայի Chains ստեղծագործությունները: