Օպերային թատրոնն առցանց կցուցադրի Ջակոմո Պուչինիի «Տոսկա» ներկայացումը
Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջկոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի տեսաձայնագրությունը հուլիսի 1-ին կցուցադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Արվեստասերները այն կարող են դիտել ժամը 20:00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ:
Ներկայացման մեջ Ֆլորիա Տոսկայի դերերգը կատարում է Կարինա Ֆլորենսը, Մարիո Կավարադոսիի դերերգը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը, բարոն Սկարպիայի դերում է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Բեմադրության մեջ զբաղված են նաև Հովհաննես Ներսիսյանը, Հայկ Տիգրանյանը, Ալեքսեյ Ավետիսյանը, Արմեն Գրիգորյանը, Պողոս Բեազբեկյանը, Էրվին Ֆլորեսը:
Դիրիժորը Հարություն Արզումանյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Նաիրե Ստեփանյանը, նկարչական ձևավորումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիս Բարսեղյանի, լուսային նկարիչն է Ալեքսանդր Սիվաևը, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը: