Բաժիններ՝

«Կան բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան». Զոհրաբ Մնացականյան

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, երբ ներկայացվում էր Հայաստանի Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը, զեկուցող  Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին  հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ ինչպես է Արտաքին գործերի նախարարությունը հոգում այլ երկրներից այս օրերին Հայաստան վերադառնալ ցանկացողների համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը:

Ի պատասխան՝ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց, որ այդ նպատակի համար միջոցներ են հատկացնում՝ ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ՝ արտերկրում գտնվող տարբեր կառույցներ և անհատներ:

«Մարտի կեսից, երբ մտցվեց արտակարգ դրությունը, մոտավորապես 23 000 քաղաքացի է վերադարձել ՀՀ: Նախքան  նրանց բերելը մենք պետք է համադրեինք երկու խնդիր՝ նախ՝ ապահովել այստեղ գտնվող քաղաքացիների անվտանգությունը, իսկ այս առումով կարանտինի չափանիշը շատ ճիշտ էր, որը, սակայն, նշանակում էր ռեսուրս:  Ապա առանձին գնահատելով բոլոր դեսպանությունների, կենտրոնական ապարատների, պարետի և Առողջապահության նախարարի, ինչպես նաև  անհատների և այլ պետությունների համագործակցությունը՝ հնարավոր է եղել իրականացնել քաղաքացիների տեղափոխումը»,- ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին էլ կան բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, սակայն նրանց վերադարձը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հստակ կլինեն, թե ինչպիսին են ՀՀ-ում նրանց ընդունելու հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս