«Մեդալի հավակնող աշակերտների մասին որոշումը պետք է վերանայել». Սերոբ Խաչատրյան
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեդալի հավակնող աշակերտների մասին որոշումը պետք է վերանայել։ Նախարարությունն ասում է, որ եթե մեդալ ես ուզում, ապա մյուս տարի արի քննություն տուր։ Բայց եթե շրջանավարտը բանակում լինի կամ Հայաստանից դուրս, ինչպե՞ս է գալու քննության։ Ի վերջո, շրջանավարտը կարող է շատ բաներ մոռանալ մեկ տարվա ընթացքում։ Առաջարկում եմ հետևյալ տարբերակները.
1. Միասնական քննության արդյունքը համարել մեդալի քննության արդյունք։ Եթե շրջանավարտը միասնական քննություն չի հանձնում և ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան կամ արտերկրի բուհ, դա համարել բավարար պայման մեդալ ստանալու համար։
2. Բոլոր հավակնորդներին տալ մեդալ։ Թիվը կարող է մեծ լինել։ Բայց եկեք չափսոսանք կրթության վրա գումար ծախսել»։
Մեդալի հավակնող աշակերտների մասին որոշումը պետք է վերանայել։ Նախարարությունն ասում է, որ եթե մեդալ ես ուզում, ապա մյուս…
Gepostet von Serob Khachatryan am Dienstag, 28. April 2020