Բաժիններ՝

Կիպրոսը բացառում է եվրոգոտուց դուրս գալու հնարավորությունը

Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ու նախագահը ամբողջությամբ բացառում են պետության  եվրոյի գոտուց դուրս գալու փաստը, ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Այդ մասին անգամ ասվում է Կառավորության ներկայացուցչի՝ Ստեփանոս Ստեֆանուի պաշտոնական գրության մեջ:
Նա ստիպված էր նման հայտարարություն անել ուրբաթ երեկոյան, այն բանից հետո, երբ արտասահմանյան ԶԼՄ-ները տարածեցին Կիպրոսի Առաջադիմական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Անդրոս Կիպրիանուի այն հայտարարությունը, որ Կիպրոսը կշարունակի գտնվել եվրոյի գոտում:
Կիպրոսյան ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում, որ եթե իշխող եռյակը՝ Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, պնդեն խստագույն խնայողության մասին, ապա հարց է առաջանում՝ արժե մնալ եվրոյի գոտում: «Ես չեմ ցանկանում կանխատեսել, թե մենք ինչ կանենք, սակայն կարծում եմ, որ այդ հարցերը հարկավոր է քննարկել շատ լուրջ ելնելով կիպրոսի ազգի շահերից»,- ասել է Կիպրիանուն:
Կառավարության ներկայացված հայտարարության մեջ ասվում է. «Կառավարության և նախագահի համար չկա Եվրամիությունից և եվրոյի գոտուց դուրս գալու խնդիր»: Գրությունում նաև նշվում է, որ կիպրոսյան իշխանությունները դիմել են ԵՄ ֆինանսական աջակցության մեխանիզմին և ներկայումս բանակցություններ են վարում եռյակի հետ՝ օգնության առավել հարմար պայմաններից օգտվելու համար, աշխատավորների ձեռքբերումների պահպանման և երկրի տնտեսության ապագան ստեղծելու համար: Ըստ Ստեֆանուի, այդ բանակցությունները կառավարության համար ունեն առաջնային նշանակություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս